Մարզպետարանի շարքային աշխատակիցը մեծ ունեցվածքի տեր. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ վերանշանակված Ալբերտ Աղեկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Աղեկյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա բավական մեծ ունեցվածքի տեր է՝ հայտարարագրել է յոթ անշարժ գույք, որից չորսը բնակարան է, ունի մեկական ավտոտնակ ու արտադրական նշանակության շինություն: Ավտոմեքենա նույնպես ունի, բայց սովետական արտադրության՝ «GAZ 24–11» մակնիշի:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 2 միլիոն դրամ: Տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտներն էլ կազմել են 3 միլիոն 744 հազար դրամ ու ստացվել երկու աշխատավարձերից:
Աղեկյանը Գեղարքունիքի մարզպետարանում որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ է աշխատում 2003 թ.–ից, մինչ այդ նույնպես նույն կառույցում է եղել, բայց ավելի ցածր պաշտոն է զբաղեցրել:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում