Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays
uncategorized

Քննության փորձ. արևմտամե՞տ է մեր հասարակությունը, թե՝ ռուսամետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղտեխնոլոգ, վերլուծաբան Արմեն Բադալյանը

– Պարոն Բադալյան, դուք հաճախ եք ասում, որ մեր երկրում, ի տարբերություն արևմտամետ կողմնորոշում ունեցող մարդկանց, քիչ են ռուսամետները: Բայց ամեն րոպե մեր աչքի առաջ են վերջիններս՝ սկսած Արտաշես Գեղամյանից, նրա նման մտածող այլ մարդկանցից:

– Մի շփոթեք առանձին գործիչներին և հասարակության զանգվածներին կամ որ նույնն է՝ սոցիալական խմբերին: Երբ ես ասում եմ, որ երիտասարդության մեջ բավականին ուժեղ արևմտամետ շերտ կա, հնարավոր է, որ հիմա ոչ մեկի անունը չկարողանամ տալ, անձնապես նրանց չգիտեմ:

Բայց եթե շփվենք երիտասարդության հետ, կտեսնենք, որ 18–ից մինչև 35 տարեկան մարդկանց մեծ մասը նայում է դեպի արևմուտք: Անգամ շրջաններում երիտասարդները Ռուսաստանը, այսպես ասած՝ ընդունում են կամ դատում են այս երկրի վերաբերյալ՝ կապված զուտ խոպանի հետ: Այսինքն՝ այս երկիրը դիտարկում են աշխատանքային միգրացիայի տեսակետից. նրա քաղաքականությունը լա՞վ է, վա՞տ է, և այլն:

Իսկ արևմուտքին, առավելապես՝ քաղաքային բնակչությունը, նայում է որպես որոշակի արժեքային համակարգ կրող տարածքի: Նրանք ընկալում են հենց այդ արժեքները և ըստ այդմ իրենց վերաբերմունքը դրսևորում:

Իսկ ինչ վերաբերում է անհատներին, մեկին դուք նշեցիք, կարող եմ մի տասը անուն էլ ես տալ, սակայն դրանով կսահմանափակվենք: Այդ 10, 12 հոգուց ավելի այլ մարդ չկա, նրանք են միայն: Ընդհանրապես, սոցիալական խումբ չկա, որ ռուսամետ լինի:

Դե, մեր երկրում կոմունիստ էլ չկա փաստացի: Իսկ գիտենք, որ հիմնականում ռուսական կողմնորոշում ունեն կոմունիստները: Ճիշտ է, ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված է կոմունիստական կուսակցություն, բայց դա առավել ակումբ է հիշեցնում, քան կուսակցություն է:

– Իսկ արևմտամետներն ու ռուսամետները տարբե՞ր են իրենց մտավոր մակարդակով, կրթական ցենզով: Մի խոսքով՝ ունե՞ն առանձնահատկություններ:

– Բարդ հարց է: Պատասխանելու համար հարկավոր էր սոցիոլոգիական հարցում իրականացրած լինել: Պարզապես կարող եմ խոսել իմ պարզ դիտարկումների հիման վրա: Իսկ իմ պարզ դիտարկումները չեն կարող լինել ամբողջական:

Միայն ասեմ, որ իմ դիտարկումները ցույց են տալիս, որ մեր երկրում արևմտամետներ կան, իսկ ռուսամետներ չկան: Ավելի որոշակի՝ արևմտամետ սոցիալական խմբեր հասարակության մեջ կան, իսկ ռուսամետ սոցիալական խմբեր չկան: Կան ընդամենը ռուսամետ անհատ գործիչներ:

Եվ այդ իսկ պատճառով չի կարելի հասարակության մի զանգվածի ինտելեկտուալ մակարդակը համեմատել անհատ գործչի ինտելեկտուալ մակարդակի հետ: Քանզի եթե համեմատվում են, ապա համեմատվում են հասարակական խմբերը միմյանց հետ:

– Գուցե ռուսամետները ծպտյա՞լ են, այսպես ասած:

– Ո՛չ, ո՛չ: Ծպտյալներ չկան: Նրանց ոչինչ չի կաշկանդում, որ ծպտյալ մնան:

– Բա դարավոր ռուսասիրությունն ի՞նչ եղավ. միանգամից վերացա՞վ մեր հասարակությունից:

– Մեր դարավոր ռուսասիրությունը առաջինը նվազեց 1988–ին, երբ ռուսասերները թեքվեցին դեպի ազգայնականության: Եվ հետո, երբ 90–ական թվականներին երկաթե վարագույրը վերացավ, այս հանգամանքը կրկին իր ազդեցությունը թողեց մեր ռուսասիրական զգացմունքների վրա: Ի վերջո, 25 տարի անցել է Խորհրդային Միության փլուզումից, և այդ հանգամանքը ևս չէր կարող իր հետքը թողած չլինել:

Չմոռանանք, որ Ռուսաստանը, ըստ էության, գրավիչ ոչինչ չունի, իսկ արևմուտքն ունի: Արևմուտքում կա բարձր կենսամակարդակ, դատաիրավական անկախ համակարգ, մամուլի ազատություն, մարդու իրավունքների պաշտպանություն և այլն, և այլն: Այսինքն՝ արևմուտքն արժեքներ ունի, և դրանք ընկալելի արժեքներ են հայ հասարակության կողմից: Հատկապես՝ երիտասարդների կողմից, որոնք շփվում են այդ արժեքները կրող եվրոպացիների հետ: Իսկ Ռուսաստանն առաջարկելու ոչինչ չունի: Ուստի և նրա զանգվածը պակասում ու պակասում է: Եվ կարելի է ասել՝ չկան այլևս:

Դարավոր մեր բարեկամությունն էլ մնացել է զուտ զգացմունքային, բանաստեղծական իրականության մեջ: Քաղաքականության մեջ այլևս այն չկա: Եթե սոցիոլոգիական հարցում անցկացվի, միանշանակ դա կերևա:

Իհարկե, մեր հասարակությունը ռուսների հետ թշնամության կողմնակից չէ: Պարզապես հայ ժողովրդի արժեքային համակարգը փոխվել է դեպի արևմուտք: Եվ դա պարզ տեսանելի է:

– Ռուսական արժեքներին, ավելի ճիշտ՝ բարքերին, անդավաճան կերպով հավատարիմ են իշխանությունները:

– Իշխանությունները հավատարիմ են իրենց միակ արժեքին՝ աթոռին: Այն պահին, երբ զգացին, որ աթոռը կպահպանվի եվրոպական արժեքների շնորհիվ, անմիջապես կդառնան եվրոպամետներ: Իսկ եթե տեսան, որ աթոռին մնալու համար իրենց անհրաժեշտ է Ռուսաստանի աջակցությունը, նրանք մեկ օրվա մեջ ռուսամետ են:

Հիշենք 2013 թվականի սեպտեմբերի 3–ը, երբ գործող նախագահը մեկ գիշերվա մեջ 180 աստիճանով փոխեց իր որոշումը: Հրաժարվեց Եվրամիության հետ ասոցացման պայմանագրից ու հայտնեց Մաքսային միություն մտնելու իր պատրաստակամությունը: Եվ այս ամենը՝ հանուն սեփական աթոռը պահելու:

Եվ այդպիսին են բոլոր իշխանավորները: Այնպես որ, իշխող խմբի մարդիկ իրենց արժեքային համակարգով ո՛չ ռուսամետ են, ո՛չ արևմտամետ են, այլ` աթոռամետ են:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում