«Պարոն Կարապետյանը հայտարարեց մի բան, որը թերևս բոլորն են կասկածում»․ Դավիթ Ղազինյան
«Անկեղծ ասած, պարոն Կարապետյանը հայտարարեց մի բան, որը թերևս բոլորն են կասկածում, ուղղակի չգիտեին՝ դա սունկ է, թե այլ միջոցներ են, որից փոքրիկ խմբակն ընկնում է հոգեխանգարումների մեջ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան»-ի անդամ, ՀԷՑ նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի երեկվա հայտարարությանը:
Լրագրողի դիտարկմանը՝ մտավախություն չկա՞, որ այսպիսի արտահայտություններից կարող է դատական գործեր հարուցվեն, Ղազինյանը պատասխանեց․ «Մի քաղաքական ուժ, որը չի վախենում կալանավորվելուց, ինչպե՞ս կարող է վախենալ դատական հայցերից»։