Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ-ի հաղթողին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումներից հետո Opta վիճակագրական հարթակի սուպերհամակարգիչը կանխատեսել է գլխավոր եվրագավաթային մրցաշարի հաղթողին։
Տիտղոսը կվիճարկեն Անգլիայի փոխչեմպիոն եւ Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջատար Լոնդոնի «Արսենալն» ու Ֆրանսիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակրի տօտղոսը պաշտպանող ՊՍԺ-ն։
«Արսենալի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 55, 76 տոկոս, ՊՍԺ-ի հաթանակի հավանականությունը 44,24 տոկոս է։
Կիսաեզրափակիչում «Արսենալը» պայքարից դուրս է թողել Մադրիդի «Աթլետիկոյին» (1:1, 1:0), ՊՍԺ-ն՝ Գերմանիայի նորընծա չեմպիոն Մյունխենի «Բավարիային» (5:4, 1:1)։
Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 30-ին Բուդապեշտում։