Մայիսի 9-ին ժամը 10:30 կլինենք Մոնումենտի այգու մուտքի մոտ. ԴՕԿ և Համահայկական ճակատ
Մայիսի 9-ը հայ ժողովրդի հաղթանակի, պատվի և ազգային կամքի խորհրդանիշն է։
Այս օրը մենք խոնարհվում ենք Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակի առաջ և գլուխ ենք խոնարհում Շուշիի ազատամարտի անմահ հերոսների առաջ, ովքեր իրենց արյամբ ապացուցեցին, որ հայ ժողովուրդը ծնված է հաղթելու և հայրենիքը պաշտպանելու համար։
Մայիսի 9-ին «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» և «Համահայկական ճակատ» կուսակցությունները հավաքվում են Մոնումենտի այգու մուտքի մոտ ժամը 10։30 ին` երթով շարժվելու և վերահաստատելու մեր ազգային միասնությունը, պայքարի կամքը և հաղթանակի ոգին։
Սա ուխտ է՝ հավատարիմ մնալու մեր հերոսների հիշատակին։
Սա կոչ է՝ ոտքի կանգնելու ազգային արժանապատվության համար։
Սա պայքարի ազդակ է՝ հանուն ուժեղ և հաղթական Հայաստանի։
Հրավիրում ենք բոլոր կուսակցականններին, համակիրներին, հայրենակիցներին, բոլորին` միանալու երթին։
Միասին ապացուցենք, որ հայ ժողովրդի հաղթանակի ոգին անկոտրում է։
«ԴՕԿ» կուսակցության և «Համահայկական ճակատ» կուսակցության համատեղ հայտարարությունը