Հայկական նոր թղթադրամների էսքիզները
ՀՀ կենտրոնական բանկում այսօր՝ նոյեմբերի 22-ին ներակայացվեցին շրջանառության մեջ դրվող 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները, ինչպես նաև ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության 2018 թ-ին շրջանառության մեջ ներդրվող երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների էսքիզները:
Նոր 1000-դրամանոցը նվիրված է լինելու Պարույր Սևակին: 2000-դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին: 5000-դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10․000-դրամանոցը՝ Կոմիտասին, 20․000-դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50․000-դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին:
100․000-դրամանոցներ այլևս չեն թողարկվի: