Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6
Politics

Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունների հետևում կարելի է տեսնել այն արժեքային բախման դաշտը, որի առանցքում հայտնվում են ազգային ինքնության, պատմական հիշողության և հոգևոր ավանդույթի նկատմամբ վերաբերմունքի հարցերը։ Իսկ նման ընկալումը ձևավորվել է ոչ թե մեկ առանձին դրվագի կամ պատահական իրադարձության արդյունքում, այլ կուտակային գործընթացի միջոցով, որի ընթացքում տարբեր դրվագներ՝ մեդիա քաղաքականությունից մինչև կրթական և մշակութային որոշումներ, դառնում են միևնույն ուղղության բաղադրամասեր։

Այդ համատեքստում շատերը զարմանալի ու ինչ-որ առումով յուրահատուկ ահազանգ են համարում այն, որ ապրիլի 24-ին, երբ Ծիծեռնակաբերդ էին այցելել Ամենայն հայոց կաթողիկոսն և բարձրաստիճան այլ հոգևորականներ, Հանրային հեռուստաընկերության եթերում կադրը միանգամից այսահարված հեռացրին նրանցից, ապա ինչ-որ անհայտ մեկի հետ անիմաստ հարցազրույց եթեր հեռարձակեցին, մինչև Վեհափառ Հայրապետն ու հոգևորականները կավարտեին Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների բարեխոսական կարգը անմար կրակի մոտ: Ավելին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում տեղադրվել, ապա նույն այսահարվածությամբ հեռացրել էին Հայոց եկեղեցու Գահակալի այցի մասին տեղեկությունը:

Էժանագին ու ճղճի՞մ է: Այո: Զայրացուցի՞չ է: Անշուշտ: Սակայն այս ամենի մեջ որևէ նորություն չկա, և չկա նաև զարմանալու բան, քանի որ այն ոչ թե անձի հետ կապված հարց է, այլ տեղավորվում է ավելի լայն՝ արդեն տարիներ շարունակ իրականացվող քաղաքական գծի մեջ։ 2018 թվականից հետո ձևավորված քաղաքական միջավայրում իշխանությունները հատուկ և նպատակաուղղված քաղաքականություն են վարել, որի գլխավոր հարվածային թիրախը եղել են ազգային ու հոգևոր արժեքները։

Պատահական չէ, որ Փաշինյանի պաշտոնավարման ողջ ընթացքում իշխանությունների և Եկեղեցու հարաբերությունները աստիճանաբար լարվել են՝ անցնելով երբեմն բացահայտ հակադրության փուլեր։ Այս համատեքստում խորհրդանշական և խորքային նշանակություն ունեցան «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության շրջանակներում ծավալված իրադարձությունները, որոնք ուղեկցվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանի շուրջ տեղի ունեցած բախումներով և Ամենայն հայոց կաթողիկոսի հանդեպ դրսևորված բացահայտ անհարգալից վերաբերմունքով ու քաշքշուկներով։ Դա լոկ տարերային բողոքի դրսևորում չէր, քանի որ այդ գործընթացներում առանցքային ու ակտիվ դերակատարություն ունեցած մի շարք անձինք հետագայում իրենց տեղը գտան պետական կառավարման բարձր օղակներում, ինչը փաստում է նշված գործողությունների և քաղաքական իշխանության միջև առկա արտաքուստ անտեսանելի, բայց ամուր կապի մասին։

Հենց այս հետևողական քաղաքականության տրամաբանական շարունակությունն է այն իրողությունը, որ այսօր բարձրաստիճան հոգևորականները պարբերաբար թիրախավորվում են իշխանական քարոզչամեքենայի կողմից, իսկ նրանցից ոմանք քաղաքական և հանրային ակտիվ դիրքորոշման համար հայտնվել են անազատության մեջ։

Այս ամենին զուգահեռ՝ պետական մակարդակով հետևողականորեն իրականացվում են Հայ առաքելական եկեղեցու հեղինակությունը նվազեցնող և ազգային ինքնության հիմքերը խարխլող համակարգված միջոցառումներ, որոնց շարքում ամենացավալի ու հեռուն տանող հարվածը «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հեռացումն էր հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրից։ Սա ոչ թե պարզ կրթական բարեփոխում էր, այլ կազմակերպված արշավ՝ ուղղված երիտասարդ սերնդի հոգևոր դաստիարակության շղթայի ընդհատմանը և ազգային արժեհամակարգի փոխարինմանը օտարամուտ ու ապազգային գաղափարական մոդելներով, որոնք նպատակ ունեն նոր սերնդին կտրել իր պատմական ու հոգևոր արմատներից՝ դարձնելով նրանց առավել խոցելի և մանիպուլ յացիաների ենթակա։

Ավելին, հակաեկեղեցական այս լայնածավալ արշավը չի կարելի դիտարկել լոկ ներքաղաքական տիրույթում։ Հարկավոր է այն վերլուծել շատ ավելի լայն՝ տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում։ Այս շրջանակում ՀՀ գործող իշխանությունների կատարած քայլերը մեկին մեկ համընկնում են տարածաշրջանային մեր հակառակորդների երկարաժամկետ շահերի հետ, քանի որ Եկեղեցու թուլացումը նշանակում է հայկական գործոնի և դիմադրողականության թուլացում թե՛ երկրի ներսում, թե՛ Սփյուռքում։ Այս ամենի արդյունքում հանրության լայն շերտերի մոտ ձևավորվել է հիմնավոր ու խոր համոզմունք, որ Հայաստանի գործող իշխանությունները ոչ թե առաջնորդվում են ազգային-պետական օրակարգով, այլ քայլ առ քայլ կյանքի են կոչում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից թելադրված կոնկրետ պահանջներն ու ռազմավարական ցանկությունները։

Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ շարունակում է իր մշակութային եղեռնը, որի ցայտուն դրսևորումներից մեկն էլ Ստեփանակերտի եկեղեցու ոչնչացումն էր։ Պատահական չէ նաև, որ ՀՀ իշխանությունները ոչ միայն չեն դատապարտում, այլ անգամ որևէ ծպտուն չեն հանում այս մասին։ Փոխարենը «հոգովսրտով» դատապարտում են իրենց սիրելի Թուրքիայի դրոշի այրումը: Իսկ այս գործընթացի վերջնանպատակը թուրք-ադրբեջանական տանդեմի համար պարզ է՝ Հայաստանը վերածել սեփական դիմագծից, պատմական հիշողությունից ու հոգևոր պաշտպանունակությունից զուրկ մի տարածքային կազմավորման, որն այլևս չի ունենա ներքին դիմադրողականություն և սեփական շահերը պաշտպանելու կամք։

Երբ քաղաքացին տեսնում է, որ հարվածի տակ են դրվում պետականության հիմնասյուները, Եկեղեցին և ազգային ինքնությունը, քաղաքական գործընթացների նկատմամբ վերաբերմունքը ստանում է որակական նոր հարթություն։ Եթե ընտրողը համոզված է, որ տվյալ իշխանությունը կամ քաղաքական ուժը ուղղակի սպառնալիք է ներկայացնում իր համար անկյունաքարային արժեքներին՝ լինի դա հայությանը համախմբող հոգևոր կառույցը, պատմական հիշողությունը, թե ազգային ինքնության բնականոն շարունակականությունը, ապա նրա քաղաքական վարքագիծն ու ընտրությունը փոխվում են հիմնովին։ Այս պարագայում ընտրողի որոշումը պայմանավորված է լինում ոչ այնքան սոցիալ-տնտեսական խոստումներով կամ կենցաղային հաշվարկներով, որքան գոյաբանական ու արժեքային գնահատականներով։

Այլևս առաջնային է դառնում ոչ այնքան «ինչպես ապրելու», ինչքան «ով լինելու» հարցը, ինչը նշանակում է, որ արժեքային ճգնաժամը վերածվում է քաղաքական անվստահության անհաղթահարելի պատնեշի՝ իշխանության և սեփական ինքնությունը կարևորող քաղաքացու միջև։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում