ՀՀԿ խոսնակը՝ «Զվեզդա» ալիքի աղմկահարույց ռեպորտաժի մասին
Past.am-ը գրում է.
Ինչպես հայտնում Past.am-ը, քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը, որից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց լրագրողների հարցերին:
Անդրադառնալով ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքի եթեր հեռարձակած ռեպորտաժին, որում Նժդեհը և ՀՀԿ զինանշանը նույնացվում են ֆաշիզմի հետ՝ Շարմազանովն ասաց.«Զվեզդա»-ի ղեկավարությունը պաշտոնական նամակով դիմել է հայկական կողմին, որում ընդունել է, որ եղել է ոչ կոռեկտ գնահատական:
Իսկ ինչ վերաբերում է մեր գնահատականին, ապա այդ հաղորդման ժամանակ հնչած ոչ կոռեկտ գնահատականները չեն բխում հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններից»:
Լևոն Փանոսյան