Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6
Politics

Գլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօրվա աշխարհը բնութագրվում է աննախադեպ արագությամբ ընթացող բազմաշերտ վերափոխումներով, որոնց հիմքում ընկած է գիտատեխնիկական և տեխնոլոգիական առաջընթացի կուտակային ազդեցությունը՝ չնայած այն հանգամանքին, որ միջազգային համակարգը շարունակում է բախվել լուրջ մարտահրավերների՝ տարածաշրջանային հակամարտություններից մինչև կլիմայական ճգնաժամ և գլոբալ տնտեսական անկայունություն։

Այս պարադոքսալ համադրությունը՝ մի կողմից՝ աճող ռիսկեր, մյուս կողմից՝ արագացող զարգացում, իրականում բացատրվում է այն փաստով, որ ժամանակակից աշխարհում առաջընթացը այլևս գծային չէ և կախված չէ միայն քաղաքական կայունությունից կամ ռեսուրսների հասանելիությունից, այլ հիմնված է գիտելիքի, նորարարության և տեխնոլոգիական կապիտալի վրա, որոնք կարողանում են շրջանցել բազմաթիվ սահմանափակումներ և ստեղծել նոր հնարավորություններ նույնիսկ ճգնաժամային պայմաններում։

Գիտատեխնիկական առաջընթացը՝ հատկապես թվայնացման, ավտոմատացման և գլոբալ կապակցվածության խորացման շնորհիվ, արմատապես փոխել է արտադրության և լոգիստիկայի կառուցվածքը։ Եթե անցյալում արտադրական շղթաները խիստ կենտրոնացված էին և պահանջում էին մեծածավալ կապիտալ ու կենտրոնացված հնարավորություններ, ապա այսօր դրանք դարձել են բաշխված, ճկուն և տեխնոլոգիապես ինտեգրված համակարգեր, որտեղ տվյալների հոսքերը հաճախ ավելի կարևոր են, քան նյութական հոսքերը։ Այս փոփոխությունը հնարավորություն է տվել ոչ միայն բարձրացնել արտադրողականությունը, այլև կտրուկ նվազեցնել բազմաթիվ ապրանքների և ծառայությունների արժեքը՝ դարձնելով դրանք հասանելի ավելի լայն սոցիալական շերտերի համար։

Այստեղ կարևոր է շեշտել, որ խոսքը հարստության հավասար բաշխման մասին չէ, քանի որ գլոբալ անհավասարությունները շարունակում են պահպանվել և նույնիսկ որոշ դեպքերում խորանալ, այլ այն մասին, որ ընդհանուր տնտեսական և տեխնոլոգիական առաջընթացը հանգեցրել է կենսամակարդակի հարաբերական բարձրացման՝ նույնիսկ այն խմբերի համար, որոնք չեն հանդիսանում տնտեսական աճի հիմնական շահառուներ։

Այս համատեքստում առանձնահատուկ դեր է խաղում արհեստական բանականության և ռոբոտատեխնիկայի արագ զարգացումը, որը վերջին տարիներին վերածվել է տնտեսական աճի նոր լոկոմոտիվի։ Արհեստական բանականությունը ոչ միայն օպտիմալացնում է առկա գործընթացները, այլև ստեղծում է նոր շուկաներ, նոր մասնագիտություններ և նոր արտադրական մոդելներ։ Այն ներթափանցում է գրեթե բոլոր ոլորտները՝ ֆինանսներից և առողջապահությունից մինչև արդյունաբերություն և պետական կառավարում, վերափոխելով որոշումների ընդունման մեխանիզմները և բարձրացնելով արդյունավետությունը։ Ռոբոտատեխնիկան իր հերթին փոխում է աշխատանքի բնույթը՝ նվազեցնելով ֆիզիկական աշխատանքի դերը և մեծացնելով բարձր որակավորում պահանջող մասնագիտությունների կարևորությունը։ Այս երկու ուղղությունների համադրությունը ստեղծում է մի իրավիճակ, որտեղ տնտեսական աճը մեծամասամբ պայմանավորված է ոչ թե աշխատուժի քանակով, այլ գիտելիքի և տեխնոլոգիայի որակով։

Սակայն այս գլոբալ միտումները ավտոմատ կերպով չեն վերածվում ազգային մակարդակում հավասարաչափ զարգացման։ Պետությունների միջև տարբերությունները մեծապես կախված են այն բանից, թե որքան արդյունավետ են նրանք կարողանում ինտեգրվել այս նոր տնտեսական և տեխնոլոգիական իրականությանը։ Այստեղ է, որ առաջ է գալիս կառավարման որակի, ռազմավարական մտածողության և ինստիտուցիոնալ կարողությունների հարցը։ Զարգացող աշխարհում կան բազմաթիվ օրինակներ, որտեղ նույն գլոբալ պայմաններում տարբեր երկրներ հասել են կտրուկ տարբեր արդյունքների՝ կախված իրենց քաղաքականությունից և կառավարման արդյունավետությունից։

Հայաստանի պարագայում այս խնդիրը ստանում է առանձնահատուկ կարևորություն։ Անկասկած է, որ վերջին տարիներին երկրում արձանագրվել են որոշակի դրական տնտեսական և սոցիալական տեղաշարժեր, որոնք արտահայտվում են թե՛ որոշ ոլորտների աճով, թե՛ ծառայությունների հասանելիության ընդլայնմամբ, թե՛ ընդհանուր կենսամակարդակի որոշակի բարելավմամբ։ Դե, իշխանությունները փորձում են այնպես ներկայացնել, թե միայն ու միայն իրենց ջանքերի արդյունքն է այդ առաջընթացը։ Այս համատեքստում էլ շրջանառության մեջ է դրվում այն մոտեցումը, թե՝ հիշեք, թե նախկինում ինչ իրավիճակ էր, ու հիմա ինչ մակարդակի է հասել երկիրը, քանի որ որոշակի զարգացում կա, տնտեսական աճ ենք ունեցել, թոշակներ են բարձրացվել և այլն։

Սակայն այստեղ առանցքային հարցն այն է, թե ինչն է այդ փոփոխությունների իրական շարժիչ ուժը։ Երբ այս զարգացումները ներկայացվում են բացառապես որպես գործող իշխանությունների գործունեության և ջանքերի ուղղակի արդյունք, անտեսվում է ավելի լայն և օբյեկտիվ համատեքստը, որի մեջ տեղի են ունենում այդ գործընթացները։ Իրականում Հայաստանի տնտեսական և տեխնոլոգիական զարգացումը զգալի չափով պայմանավորված է գլոբալ միտումներով՝ թվայնացման, արտաքին ներդրումների, անդրազգային կապերի և հատկապես վերջին տարիներին՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների ազդեցությամբ, որոնք բերել են որոշակի կապիտալի, մարդկային ռեսուրսների և բիզնես ակտիվության ներհոսքի։ Այս գործոնները ստեղծել են աճի համար նպաստավոր միջավայր, որը, սակայն, չի կարելի ամբողջությամբ վերագրել ներքին կառավարման արդյունավետությանը։ Ավելին՝ բազմաթիվ դեպքերում կարելի է խոսել իներտ զարգացման մասին, երբ հենց նախկինում ձևավորված հիմքերն ու կառուցվածքային գործոններն են շարունակում աշխատել առանց էական նորարարական միջամտության։

Սա հատկապես ակնհայտ է, երբ դիտարկվում են ինստիտուցիոնալ բարեփոխումների խորությունը և համակարգային փոփոխությունների իրական ծավալը։ Եթե տնտեսական աճը չի ուղեկցվում կառավարման որակի էական բարելավմամբ, իրավական համակարգի կայունությամբ, կրթության և գիտության զարգացման ռազմավարությամբ (վերջին տարիներին հիմքեր են ստեղծվում կրթությունն ու գիտությունը թուլացնելու և դրանց արժեքային համակարգն ապազգայնացնելու համար), ապա այն դառնում է խոցելի և կարճաժամկետ։

Այս առումով այն փորձերը, երբ ներկայիս իրավիճակը համեմատվում է նախորդ ժամանակաշրջանների հետ՝ առանց հաշվի առնելու գլոբալ և տարածաշրջանային պայմանների փոփոխությունը, մեթոդաբանական առումով թույլ են։ Նախկին և ներկա փուլերը գտնվում են սկզբունքորեն տարբեր արտաքին և ներքին միջավայրերում, և դրանց ուղիղ համեմատությունը հաճախ ավելի շատ քաղաքական հռետորաբանության, քան վերլուծական ճշգրտության արդյունք է։

Բացի այդ, կարևոր է հասկանալ, որ ժամանակակից աշխարհում հաջողությունը պայմանավորված է ոչ միայն աճի տեմպերով, այլև այդ աճի որակով։ Արդյոք ստեղծվո՞ւմ են բարձր ավելացված արժեք ունեցող ոլորտներ, արդյոք զարգանո՞ւմ է գիտահետազոտական ներուժը, արդյոք կրթական համակարգը պատրաստո՞ւմ է ապագայի պահանջներին համապատասխան մասնագետներ, արդյոք ձևավորվո՞ւմ է նորարարական էկոհամակարգ։ Սրանք այն հարցերն են, որոնք պետք է դրվեն ցանկացած լուրջ գնահատման հիմքում։ Եթե այս ուղղություններով առաջընթացը սահմանափակ է, ապա նույնիսկ թվային աճի ցուցանիշները չեն կարող դիտարկվել որպես կայուն զարգացման ապացույց։

Այս համատեքստում Հայաստանի առջև ծառացած հիմնական մարտահրավերը ոչ թե պարզապես աճ ապահովելն է, այլ այդ աճը երկարաժամկետ զարգացման վերածելը՝ հիմնված գիտելիքի, տեխնոլոգիայի և ինստիտուցիոնալ կայունության վրա։ Դա պահանջում է ավելի խորքային և համակարգային մոտեցում, որտեղ քաղաքականությունը չի սահմանափակվում կարճաժամկետ արդյունքների ներկայացմամբ, այլ ուղղված է կառուցվածքային փոփոխությունների իրականացմանը։ Հակառակ դեպքում գոյություն ունի վտանգ, որ ներկայիս դրական միտումները ժամանակի ընթացքում այդպես էլ կմնան մակերեսային և չեն վերածվի այնպիսի զարգացման, որը կարող է ապահովել երկրի մրցունակությունը արագ փոփոխվող գլոբալ միջավայրում։

Միևնույն ժամանակ, ներկայիս աշխարհում տեղի ունեցող գործընթացների աննախադեպ արագացման համատեքստում ակնհայտ է դառնում մի օրինաչափություն, որը վճռորոշ նշանակություն ունի պետությունների ապագայի համար. երկրների մի խումբ թռիչքաձև առաջընթաց է ապահովում՝ յուրացնելով նորագույն տեխնոլոգիաները, մինչդեռ մյուսները շարունակում են զարգանալ անհամեմատ դանդաղ տեմպերով։ Այս դինամիկայից հետ մնացող պետությունները կանգնած են լուրջ մարտահրավերների առջև, քանի որ գլոբալ մրցունակության կորուստն անխուսափելիորեն հանգեցնում է նաև քաղաքական ու տնտեսական ինքնիշխանության սահմանափակման։ Արդյունքում իրենց գիտատեխնիկական ներուժը չիրացրած երկրները հայտնվում են բացարձակ կախվածության մեջ առավել զարգացած տերություններից՝ վերածվելով ընդամենը արտերկրյա նորարարությունների սպառողի և զրկվելով սեփական օրակարգը թելադրելու հնարավորությունից։

Ուստի, Հայաստանի համար այսօր կենսական հրամայական է ոչ միայն չհայտնվել հետնապահների շարքում, այլև գիտելիքահեն տնտեսության ու նորարարական լուծումների միջոցով ամրապնդել իր դիրքերը միջազգային հարթակում՝ երաշխավորելով պետության անվտանգությունն ու կայուն զարգացումը։ Սակայն հետնապահների շարքում չմնալու սցենարը գործող իշխանությունների պարագայում գրեթե անհնար է։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում