Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. կանայք և մանկահասակ երեխաները գիշերվանից մնացել են ձնաբքի տակ. մեղավորը Լոռու մարզպետարանն է (Ֆոտո)
Shamshyan.com-ը գրում է.
Հունվարի 6-ից, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ստեփանավան-Կաթնաղբյուր ավտոճանապարհին տեղացած առատ ձյան հետևանքով ճանապարհն ամբողջովին փակվել է, իսկ պատկան մարմինները չեն մտածում` իրենց նստատեղերը բազկաթոռներից հանեն և զբաղվեն իրենց բուն աշխատանքով, այն է՝ ապահովեն ճանապարհների անվտանգ երթևեկություն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 10-ից ավելի ավտոմեքենաներ, որոնց ուղևորների մեծ մասը կանայք են և անչափահաս երեխաներ, մնացել են ձնաբքի տակ և չեն կարողանում շարժվել, քանի որ Լոռու մարզպետարանի համապատասխան վարչության աշխատակիցները «արջաքուն են մտած»։
Շարունակությունը` այստեղ