Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
Lifestyle

Կենդանակերպի խորագիր․ ի՞նչ են նշանակում անձնական մոլորակները ծննդյան քարտեզում

Ծննդյան քարտեզը մոլորակների դիրքերի պատկերումն է Ձեր ծննդյան պահին։ Աստղագուշակության մեջ բոլոր երկնային մարմինները պայմանականորեն կոչվում են մոլորակներ և յուրաքանչյուրն ունի իր ազդեցության ոլորտը։ Մոլորակները բաժանվում են անձնական և բարձրագույն։ Անձնական մոլորակները ձևավորում են Ձեր անհատականության հիմքը, իսկ բարձրագույններն արտացոլում են հասարակության մեջ Ձեր դրսևորումը, հոգևոր զարգացումն ու լայնամասշտաբ փոփոխությունները։ Այս հոդվածում կօգնենք հասկանալ, թե Ձեր ծննդյան քարտեզում յուրաքանչյուր մոլորակ ինչ դեր է կատարում։

Արև

Անձնական մոլորակ, որը պատասխանատու է ընտանիքում առաջնորդի կերպարի համար, որպես կանոն՝ հոր կամ այն անձի, որը Ձեր համար կատարում է գլխավոր ծնողի դերը։ Արևը նաև կապված է հասարակության մեջ ճանաչման, հանրայնության, արտահայտիչ արտաքինի, խարիզմայի և գիտակցության հետ։ Ձեր կենդանակերպի նշանը այն նշանն է, որի մեջ գտնվում է Արևը․ այն ձևավորում է Ձեր անձի հիմնական գծերը և դրա հիման վրա էլ կազմվում են տարածված ընդհանուր հորոսկոպները։ Ձեր ծննդյան քարտեզում ուժեղ Արևը ձեզ խարիզմայով և ամուր առողջությամբ է օժտում, մինչդեռ թույլ Արևը ձեզ ավելի համեստ և անապահով է դարձնում։

Լուսին

Անձնական մոլորակ, որը ի տարբերություն Արևի, պատասխանատու է ոչ թե Ձեր արտաքին դրսևորման, այլ զգացմունքային վիճակի, ենթագիտակցության, իրական կարիքների և ընդհանուր հուզական կայունության համար։ Լուսինը նաև արտացոլում է ձեր մոր կամ ձեր կյանքում մայրական դեր խաղացող անձի կերպարը:

Կենդանակերպի այն նշանը, որտեղ գտնվում է Ձեր Լուսինը, որոշում է, թե ինչպիսին եք Դուք հոգեբանական և զգացմունքային առումով՝ ինչպես եք հաղթահարում դժվարությունները, ինչպես եք վարում Ձեզ կոնֆլիկտների ժամանակ և որքանով եք կարողանում ինքնատիրապետում պահպանել։ Ծննդյան քարտեզում ուժեղ Լուսինը բերում է հուզական կայունություն և լավ ինտուիցիա, մինչդեռ թույլ Լուսինը վկայում է հուզական մեկուսացման և անկայուն արձագանքներ մասին:

Վեներա

Անձնական մոլորակ, որը պատասխանատու է սիրո, նյութական արժեքների, ֆինանսների և հաճույքների համար։ Վեներայի նշանը ծննդյան քարտեզում արտացոլում է Ձեր վերաբերմունքը այս բոլոր ոլորտների նկատմամբ, ինչպես նաև՝ որքան դիվանագիտական եք, որքան եք գնահատում գեղեցկությունը և ինչպես եք վերաբերվում գումարին։

Կանանց ծննդյան քարտեզում Վեներան նաև նկարագրում է արտաքին դրսևորումը՝ բնավորության նրբերանգները, վարքագիծը և սովորությունները։ Տղամարդկանց քարտեզում այն նաև ցույց է տալիս իդեալական կնոջ կերպարը։

Ուժեղ Վեներան ծննդյան քարտեզում տալիս է հմայք և լավ ճաշակ, մինչդեռ թույլ Վեներան կարող է հաղորդել քմահաճույք և չափազանց դրամատիզմ:

Մարս

Մեկ այլ անձնական մոլորակ, որը պատասխանատու է կամքի ուժի, ակտիվության, սեռական բնույթի էներգիայի և նախաձեռնողականության համար։ Մարսի գտնվելու նշանը Ձեր ծննդյան քարտեզում ցույց է տալիս թե որքան հավակնոտ և նախաձեռնող եք Դուք, որքան կենսական ու ֆիզիկական էներգիա ունեք, և որքան ուժեղ է Ձեր կամային բնավորությունը։

Տղամարդու ծննդյան քարտեզում Մարսը ցույց է տալիս ֆիզիկական և մտավոր ուժը, իսկ կնոջ քարտեզում՝ իդեալական տղամարդու կերպարը։

Ուժեղ Մարսը տալիս է վճռականություն և համարձակություն, մինչդեռ թույլ Մարսը բերում է պասիվություն և կամքի թուլություն:

Մերկուրի

Անձնական մոլորակ է, որը պատասխանատու է մտածողության, խոսքի, ուսման և հաղորդակցության համար։ Մերկուրիի գտնվելու կենդանակերպի նշանը բնութագրում է Ձեր հաղորդակցական կարողությունները, այդ թվում՝ գրավոր և բանավոր խոսքի հմտությունները, ցույց է տալիս, թե որքան լավ եք կարողանում երկխոսություն վարել և շփվել լսարանի հետ, ինչպես նաև, Ձեր հետաքրքրասիրությունն ու սովորելու ունակությունը:

Ուժեղ Մերկուրին տալիս է խոսքի ճարտարություն, համոզելու կարողություն և սուր միտք, մինչդեռ թույլ Մերկուրին արտահայտվում է ուշադրության պակասով, ուսման դժվարություններով և թույլ հաղորդակցական հմտություններով։

Յուպիտեր

Մոլորակ, որը Ձեր ծննդյան քարտեզում պատասխանատու է աշխարհայացքի, հորիզոնների ընդլայնման, հաջողության և սոցիալական ձեռքբերումների համար։ Յուպիտերի գտնվելու կենդանակերպի նշանը ցույց է տալիս, թե որտեղ է Ձեզ սպասվում հաջողությունը և ինչ ճանապարհով կարող եք հասնել հասարակական ճանաչման։

Տունը, որտեղ գտնվում է մոլորակը, ներկայացնում է այն ոլորտը, որտեղ Դուք բնականաբար բախտավոր եք՝ առանց մեծ ջանքեր գործադրելու։ Իսկ Մերկուրիի նշանը բնութագրում է այն, թե ինչ եղանակով կարող եք հասնել հաջողության այդ ոլորտում։

Ուժեղ Յուպիտերը տալիս է լավատեսություն, իմաստություն և կյանքի հանդեպ ծարավ, մինչդեռ թույլ Յուպիտերը կարող է արտահայտվել ագահությամբ, մոլեռանդությամբ և նպատակասլացության պակասով։

Սատուրն

Մոլորակ, որը խորհրդանշում է պատասխանատվություն, կարգապահություն, կառուցվածքային մտածողություն, համբերություն և աշխատանքի արդյունք։ Ձեր Սատուրնի գտնվելու կենդանակերպի նշանը բնութագրում է, թե որքան կարգապահ, համբերատար և աշխատասեր եք։

Տունը, որտեղ գտնվում է Սատուրնը, ցույց է տալիս կյանքի այն ոլորտը, որտեղ ստիպված եք լինելու առավել մեծ համբերություն ցուցաբերել և ամենամեծ ջանքերը ներդնել՝ չսպասելով ճակատագրի նվերների, այլ ամեն ինչի հասնելով հետևողական և քրտնաջան աշխատանքի միջոցով։

Ուժեղ Սատուրն ունեցող մարդուն բնորոշ է բարձր ինքնակարգապահությունը, մինչդեռ թույլ Սատուրնը կարող է արտահայտվել պատասխանատվության վախով, անհամբերությամբ և ինքնատիրապետման անկարողությամբ։

Ուրան, Նեպտուն և Պլուտոն: Բարձրագույն մոլորակներ են, որոնք գտնվում են Արեգակից մեծ հեռավորության վրա և շարժվում են շատ դանդաղ, այդ պատճառով էլ դրանց ազդեցությունը երբեմն տարածվում է ամբողջ սերունդների վրա։

Ուրան

Անակնկալների և անսպասելի փոփոխությունների մոլորակ, որը պատասխանատու է նորարարությունների, ազատության և փոխակերպումների համար։ Ուրանի ցիկլը տևում է մոտ 84 տարի՝ յուրաքանչյուր կենդանակերպի նշանում նյոթ տարվա ընդմիջումով։ Այս մոլորակը կապված է հանկարծակի փոփոխությունների, ներշնչումների, հեղափոխական գործընթացների և տեխնոլոգիական առաջընթացների հետ։

Եթե Ուրանը ուժեղ է ծննդյան քարտեզում, մարդը դառնում է նորարար և «սպիտակ ագռավ», մինչդեռ թույլ Ուրանի դեպքում կարող է նկատվել հակվածություն դեպի քաոս և կործանում։

Նեպտուն

Ֆանտազիաների, երազանքների և պատրանքների մոլորակ, որը պատասխանատու է հոգևորության, ինտուիցիայի և խորհրդավորության համար։ Նեպտունի ցիկլը մոտ 165 տարի է և յուրաքանչյուր կենդանակերպի նշանում այն մնում է մոտ 14 տարի։ Այս մոլորակը կապված է խոր զգայունության, ստեղծագործական երևակայության և ներքին հոգևոր ընկալման հետ։

Ուժեղ Նեպտունը ծննդյան քարտեզում տալիս է նուրբ զգայունություն, երաժշտական տաղանդ, բարձր կարեկցանք, մինչդեռ թույլ Նեպտունը կարող է արտահայտվել կախվածությունների հակվածությամբ, իրականությունից փախուստով և անորոշությամբ։

Պլուտոն

Մոլորակ, որը պատասխանատու է խորը ներքին փոխակերպումների, իշխանության, վերածնման և մասշտաբային ճգնաժամերի համար։ Սա ամենադանդաղ շարժվող մոլորակն է․ նրա ցիկլը մոտ 248 տարի է և յուրաքանչյուր կենդանակերպի նշանում այն մնում է տարբեր ժամանակ՝ մոտ 12-ից մինչև 30 տարի, քանի որ շարժվում է ոչ ստանդարտ ուղեծրով և ցիկլային փուլերով։

Ուժեղ Պլուտոնը ծննդյան քարտեզում տալիս է մագնիսականություն և գրավչություն, ինչպես նաև կյանքի հանդեպ ուժեղ կամք և բարձր դիմակայունություն՝ բառացիորեն բարձր կենսունակություն, մինչդեռ թույլ Պլուտոնը կարող է արտահայտվել մանիպուլյատիվ վարքագծով և ինքնաոչնչացման միտումներով։

Այն մասին, թե հստակ որ կենդանակերպի նշաններում է տվյալ մոլորակը ուժեղ կամ թույլ, կարդացեք խորագրի հաջորդ նյութերում։