Իսրայելի պաշտպանության բանակը վերջին 24 ժամում hարվածել է Հեզբnլլաhի ավելի քան 200 օբյեկտի
Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանում շիական «Հեզբոլլահ» կազմակերպության օբյեկտներին։ Անցած մեկ օրվա ընթացքում այնտեղ հարձակման է ենթարկվել 200 թիրախ: Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Հեզբոլլահի ավելի քան 200 ահաբեկչական ենթակառուցվածքների, այդ թվում՝ հրթիռային կայանքների և ահաբեկիչների ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։
Մամուլի ծառայությունը հստակեցրել է, որ խոցված թիրախների թվում են եղել ռազմական նշանակության շինություններ և 20 հրթիռային արձակման կայանքներ։