Իրանն ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի սպառնալիքների «մեծ անակնկալ» է խոստացել
Թեհրանն առաջ է շարժվում իր ծրագրերի ու նպատակների համաձայն և «մեծ անակնկալ» է խոստանում ամերիկա-իսրայելական ագրեսորներին. Al Mayadeen հեռուստաալիքին հայտնել է իրանական անվտանգության ծառայության բարձրաստիճան ներկայացուցիչը։
Հարցազրույցում անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյան «անիմաստ» է անվանել ԱՄՆ հայտարարությունն այն մասին, թե Իրանում ամերիկյան թիրախները դինամիկ են։
«Դա ռազմական գործում անիմաստ արտահայտություն է։ Ակնհայտ է, որ ԱՄՆ թիրախների ցանկը ճշգրիտ չէ, սակայն Իրանն առաջ է շարժվում հստակորեն իր ծրագրերի և թիրախների ցուցակի համաձայն»,- վերահաստատել է աղբյուրը։
Ըստ աղբյուրի, հաշվի առնելով Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ձախողումը, հատկապես այն բանից հետո, երբ Թեհրանը բազմաթիվ ամերիկյան ինքնաթիռներ է խոցել, Թրամփը դիմել է լրատվամիջոցներին՝ մարտի դաշտում ԱՄՆ թուլությունը փոխհատուցելու համար և ամերիկյան թիրախների ցանկում ներկայացրել է այնպիսի օբյեկտներ, ինչպիսիք են կամուրջները։
«Դա զավեշտալի է։ Մենք մեծ անակնկալ ունենք ԱՄՆ-ի և իսրայելական վարչակարգի համար. դրա համար շատ քիչ ժամանակ կպահանջվի։ Իհարկե, նրանց գործողությունները Իրանի հարավում կարող են ժամանակն աշխատեցնել հօգուտ մեզ»,- ընդգծել է նա։ Նա հավելել է, որ Իրանը լավ է սովորել ասիմետրիկ պատերազմում հակառակորդին հյուծելու արվեստը։
«Եվ նույնիսկ այսօր ԱՄՆ-ն ձախողել է իր՝ արագ և հեշտ պատերազմի ռազմավարությունը»,- ասել է հեռուստաալիքի զրուցակիցը։