Կիլիան Մբապեն խոստովանել է, թե որն է իր գլխավոր թերությունը խաղադաշտում
Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր խաղային թույլ կողմի մասին։ Ֆրանսիացի աստղը խոստովանել է, որ ոչ միշտ է բավարար չափով մասնակցում թիմի պաշտպանական գործողություններին։
«Ես այն ֆուտբոլիստներից եմ, ով ավելի քիչ է պաշտպանվում, և դա կարող է խնդիր լինել։ Ճշմարտությունն այն է, որ ես դա անում եմ ավելի հազվադեպ, քան պետք է։ Բայց երբ օգնում եմ պաշտպանությանը, տեսնում եմ, որ դա դրական է ազդում ամբողջ թիմի վրա։
Երբ «Ռեալում» ես սկսում եմ պաշտպանվել, բոլորն են միանում ինձ։ Ճիշտ է, երբեմն կառուցողական քննադատությունն ինձ մի փոքր անհանգստացնում է»,- Մբապեի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի շաբաթ օրը՝ ապրիլի 4-ին։ Ալվարո Արբելոայի գլխավորած թիմն Իսպանիայի Լա Լիգայի շրջանակում արտագնա խաղում ուժերը կչափի «Մալյորկայի» հետ։