ԱՄՆ-ը Իրանի հետ պшտերազմից հետո կվերանայի ՆԱՏՕ-ի արժեքն իր համար. Մարկո Ռուբիո
Իրանի դեմ ռազմական գործողության ավարտից հետո ԱՄՆ-ը կվերագնահատի ՆԱՏՕ-ի արժեքը Վաշինգտոնի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Մենք ստիպված կլինենք վերանայել ՆԱՏՕ-ի արժեքը մեր երկրի համար։ Վերջին հաշվով այդ որոշումը մնում է նախագահին»,- ասել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Մենք ստիպված կլինենք կրկին դիտարկել այն հարցը, թե արդյոք այս դաշինքը, որը որոշ ժամանակ լավ է ծառայել մեր երկրին, ծառայո՞ւմ է այդ նպատակին, թե՞ վերածվել է միակողմանի շարժմամբ փողոցի, որտեղ Ամերիկան գտնվում է Եվրոպայի պաշտպանի դերում, իսկ երբ մեզ պետք է նրանց օգնությունը, նրանք մեզ մերժում են բազաների տրամադրման և իրենց օդային տարածքով թռիչքների հարցում»,- հայտնել է ԱՄՆ պետքարտուղարը: