Հավայան կղզիներում nւղղաթիռի կnրծանման հետևանքով երեք մարդ է զnհվել
Հինգշաբթի օրը Հավայան կղզիներում ուղղաթիռի վթարի հետևանքով երեք մարդ զոհվել է, ևս երկուսը ստացել են մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում է Hawaii News Now-ը:
Ըստ նախնական զեկույցի՝ ոստիկանությունը ժամը 15:45-ի սահմաններում տեղեկություն է ստացել, որ ուղղաթիռն ընկել է օվկիանոսը՝ Քալալաու լողափի մոտակայքում: ԱՄՆ Առափնյա պահպանության ծառայությունը հայտնել է, որ վթարը տեղի է ունեցել ափից մոտ 90 մետր հեռավորության վրա:
Ոստիկանական բաժանմունքի տվյալներով՝ «Airborne Aviation» ընկերությանը պատկանող ուղղաթիռում եղել է մեկ օդաչու և չորս ուղևոր: Պաշտոնյաները հայտնել են, որ ողջ մնացած երկու անձինք տեղափոխվել են բժշկական կենտրոն: