Արտակարգ դեպք Երևանում. ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարչական շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի (Ֆոտո)
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մհեր Մկրտչյան փողոցում՝ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարչական շենքի հարևանությամբ տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ Սոս Հովսեփյանը և ոստիկանության կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Կարեն Հովհաննիսյանը: Այս պահին դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Հովհաննես Համբարձումյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր է ժամանում նաև դատական բժիշկը:
Շարունակությունը` այստեղ