Ռշտունի Ասիկյանի հինգ միլիոնը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, գլխավոր ֆինանսիստ Ռշտունի Ասիկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Ասիկյանը հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ բնակարան ու ավտոտնակ, իսկ ավտոմեքենան «VAZ 2106» մակնիշի է: Հայտարարագիրը ներկայացնելու ժամանակ ունեցել է նաև փոխառություններ, որոնք կազմել են 5 միլիոն դրամ:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 4 միլիոն 600 հազար դրամ, իսկ տարեսկզբից մինչ պաշտոնում վերանշանակվելու օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտները՝ 3 միլիոն 470 հազար դրամ: Սրանք գոյացել են 2 միլիոն 980 հազար դրամ աշխատավարձից, 270 հազար 600 դրամ կենսաթոշակից ու 220 հազար դրամ տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոսից:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում