«Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily mail
«Մոսադի» գործակալները կոտրել են Թեհրանի տեսահսկման խցիկների ցանցը և սպանությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին, նրա թիկնապահներին և իրանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաներին, հայտնում է Daily mail-ը:
Լուսանկարները փոխանցվել են Իսրայելին, ինչը «Մոսադին» թույլ է տվել մանրամասն տեղեկություններ ստանալ թիկնապահների հասցեների, նրանց աշխատանքային գրաֆիկների և այն անձանց մասին, ում հսկողությունը նրանց վստահված էր։
Տեսախցիկի դիտանկյուններից մեկը հատկապես օգտակար է եղել և գործակալներին հնարավորություն է տվել հետևել, թե որտեղ են թիկնապահները կայանում իրենց անձնական մեքենաները՝ Թեհրանի կենտրոնում՝ Փաստեր փողոցում գտնվող Գերագույն առաջնորդի նստավայր ժամանելիս։
Համակարգի կոտրումը բազմամյա հետախուզական արշավի մի մասն էր, որն ի վերջո հանգեցրեց Խամենեիի սպանությանը։