Ընկերոջից վիրավորված աղջիկը վրեժխնդիր եղավ հետաքրքիր ձևով. Նիհարեց 60կգ.-ով և ամուսնացավ ուրիշի հետ...
Ամերիկուհի Ալվին Րեյնի ընկերը նրան անվանել էր «աղբի տոպրակ», երբ աղջիկը գիրացել էր և նրա քաշը մոտ130կգ. էր: Իհարկե հետագայում տղամարդը շատ էր ափսոսում, որ նման բան է ասել, քանի որ Ալվինը նիհարել էր 60կգ.-ով և հոլլիվուդյան աստղի տեսք ուներ: Նույնիսկ փորձում էր վերադարձնել նրան, սակայն ջանքերն ապարդյուն էին...Orer.am-ը կներկայացնի մանրամասները.
32-ամյա Ալվինը իրավ որ չէր հետևում իր քաշին. Փքաբլիթներ, ֆաստֆուդներ, օրեկան մոտ 5հազ. կալորիա, դա բավականին մեծ քանակություն է: Նա նույնիսկ չէր կարողանում կանացի հագուստներ կրել, գնումներ էր կատարում տղամարդկանց բաժնից:
2009թ.-ին Ալվինը որոշեց վերջ տալ նման ապրալակերպին և զբաղվել սպորտով: Վիրավորված նախկին ընկերոջից՝ Ալվինը որոշեց ապացուցել նրան, որ ինքն էլ կարող է գեղեցիկ և գրավիչ լինել: Պահպանելով դիետա և զբաղվելով սպորտով, աղջիկը նիհարեց 60կգ.:
Արդյունքը հիացնում է, Ալվինը հոյակապ կազմվածք ունի, հմայիչ և գեղեցիկ տեսք: Նիհարելով՝ նա կարողացավ հաղթահարել բարդույթներն, որոնք ուներ նախկինում: «Հիշում եմ, ինչպես էր ընկերս ինձ ասում, որ եթե ինձ թողնի, ոչ մեկն ինձ նույնիսկ չի նայի, որ ես սարսափելի տեսք ունեմ, երբեք չեմ կարող նիհարել նույնիսկ մեկ կգ., եթե նույնիսկ շատ ցանկանամ»: Չնայած նախկին ընկերոջ խնդրանքներին, Ալվինը չհաշտվեց նրա հետ: Նա արդեն հանդիպել էր իր երազանքների տղամարդուն, որի հետ էլ ամուսնացավ: