Վրաստանը երկարաձգել է Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզայի երկրում մնալու ժամկետը
Վրաստանի իշխանությունները Ուկրաինայի քաղաքացիների համար երկրում առանց վիզայի մնալու ժամկետը երկարաձգել են ևս 1 տարով։ Այս մասին հայտարարել է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:
«Ուկրաինայի այն քաղաքացիները, ովքեր Վրաստան են ժամանել մինչև 2025 թվականի փետրվարի 24-ը, կարող են երկարաձգել իրենց կեցության ժամկետը մինչև 2027 թվականի փետրվարի 24-ը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Անցյալ տարվա ապրիլին Վրաստանի իշխանությունները Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզայի մնալու ժամկետը երեք տարուց կրճատել էին մինչև մեկ տարի։ Ավելի վաղ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել էր, որ Վրաստանում բնակվում է մինչև 125 հազար Ուկրաինայի քաղաքացի, այդ թվում՝ շուրջ 29 հազար փախստական։