Հողամաս, բնակարան, ավտոտնակ ու բազմաբնակարան բնակելի շենքի մի հատված. ինչ է հայտարարագրել Արա Սադոյանը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Սադոյանը հայտարարագրել է յոթ անուն անշարժ գույք, որից երկուսը հողամաս է, երեքը բնակարան, մեկը ավտոտնակ, մեկն էլ՝ բազմաբնակարան բնակելի շենքի ոչ բնակելի տարածք: Նրա տրանսպորտային միջոցն է «HYUNDAI AZERA» մակնիշի ավտոմեքենան:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 177 միլիոն դրամ, 33 հազար եվրո ու 37 հազար ամերիկյան դոլար: Եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձից ու կազմել 1 միլիոն 166 հազար դրամ:
Սադոյանն այս պաշտոնին է արդեն ավելի քան 6 տարի, իսկ մինչ այդ՝ 2008–2010 թթ. աշխատել է Պետական եկամուտների կոմիտեի Սյունիքի բաժնում՝ որպես մաքսային տեսուչ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում