Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds
Politics

ԱՄՆ-Իրան-Հարավային Կովկաս. Ուժերի նոր վերադասավորումը և ռազմավարական դինամիկան․ Թեհրանի «Ալիք» օրաթերթի խմբագիր

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է Թեհրանի «Ալիք» օրաթերթի խմբագիր Արամ Շահնազարյանի վերլուծական հոդվածը։

«ԱՄՆ փոխնախագահ  Վենսի այցը Հարավային Կովկաս անհրաժեշտ է դիտարկել ոչ թե որպես սովորական դիվանագիտական իրադարձություն, այլ որպես ավելի խորը աշխարհաքաղաքական վերաձևավորման արտահայտություն մի տարածաշրջանում, որը տասնամյակներ շարունակ գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության դոկտրինալ մտածողության առանցքում։ Իրանի համար Հարավային Կովկասը արտաքին քաղաքականության հերթական ուղղություն չէ. այն սահմանակից ռազմավարական տարածք է, որտեղ ուժերի հարաբերակցության ցանկացած վերադասավորում անմիջապես անդրադառնում է երկրի անվտանգային միջավայրի, տարանցիկ կարողությունների, տնտեսական հնարավորությունների և տարածաշրջանային հավասարակշռության վրա։ Ուստի Վաշինգտոնի վերաձևակերպվող տարածաշրջանային ռազմավարությունը, որն իրական քաղաքական բովանդակություն է ստանում բարձր մակարդակի այցերով և բազմաբնույթ պայմանավորվածություններով, Թեհրանում ընկալվում է որպես գործընթաց, որը կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի վրա։

 

  1. օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում ձևավորված նոր իրողություններն արդեն իսկ հանգեցրել են ուժերի հարաբերակցության էական փոփոխության։ Ռուսաստանի ազդեցությունը, թեև պահպանվում է, այլևս չունի նախկին հեգեմոնիկ բնույթը, Թուրքիան զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը տարածաշրջանում՝ Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական դաշինքի միջոցով, իսկ Հայաստանը սկսել է իր անվտանգային և արտաքին քաղաքական առաջնահերթությունների աստիճանական վերաիմաստավորում։ Այս նոր տարածաշրջանային ուժային կոնֆիգուրացիայի պայմաններում Վաշինգտոնի տարածաշրջանային դերակատարության ռազմավարական վերակազմակերպումը նշանակում է, որ տարածաշրջանը վերածվում է մրցակցային բազմաբևեռ համակարգի, որտեղ խաչաձևվում և բախվում են ռուսական, թուրքական, իրանական, ամերիկյան և արևմտյան շահերը։ Իրանական վերլուծական շրջանակներում տարածված է այն ընկալումը, որ Վաշինգտոնը փորձում է ոչ միայն ընդլայնել իր քաղաքական ներկայությունը տարածաշրջանում, այլ նաև ձևավորել նոր անվտանգային և տնտեսական ճարտարապետություն, որը կնվազեցնի Ռուսաստանի ավանդական ազդեցությունը և կսահմանափակի Իրանի աշխարհաքաղաքական դերակատարությունն ու ռազմավարական խորությունը։

Թեհրանի պաշտոնական ռազմավարությունը տասնամյակներ շարունակ հիմնվել է մի պարզ և հստակ սկզբունքի վրա՝ Հարավային Կովկասի խնդիրները պետք է կարգավորվեն բացառապես տարածաշրջանային ուժերի ներգրավմամբ, զերծ պահելով տարածաշրջանը արտատարածաշրջանային դերակատարության հեգեմոնիայից։ Պաշտոնական մակարդակում գնահատականները զուսպ են, շեշտվում է տարածաշրջանային կայունության և համագործակցության անհրաժեշտությունը, սակայն փորձագիտական դաշտում ընդգծվում է, որ Վաշինգտոնը ձգտում է ձևավորել նոր ազդեցության գոտի՝ գործողությունների համակարգային համահարթեցմամբ՝ ընդգրկելով Թուրքիայի և Իսրայելի ռազմավարական ներգրավվածությունը, ինչը կարող է նվազեցնել Իրանի ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների վրա և փոխել ուժերի հարաբերակցության կառուցվածքը Հարավային Կովկասում։

Տրանսպորտային «միջանցքային պատերազմները»

Այս համատեքստում, ԱՄՆ տարածաշրջանային քաղաքական ներգործության կարևոր բաղադրիչ է տրանսպորտային և էներգետիկ նախագծերի խթանումը։ Հարավային Կովկասը վերածվում է լոգիստիկ-տրանսպորտային մրցակցության առանցքի, որտեղ հատվում են մի քանի խոշոր միջանցքներ՝ Միջին միջանցքը, Ադրբեջան–Նախիջևան տրանսպորտային ուղին, ինչպես նաև Իրանի համար կենսական նշանակություն ունեցող Հյուսիս–Հարավ ուղությունը։ Իրանի հիմնական կարմիր գիծը Հայաստանի հետ սահմանի անձեռնմխելիությունն է և Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը։ Թեհրանում գերակշռում է այն համոզմունքը, որ ցանկացած նախագիծ, որը կարող է թուլացնել Հայաստանի ինքնիշխան վերահսկողությունն իր տարածքով անցնող ռազմավարական կապուղիների նկատմամբ կամ սահմանափակել Իրանի կապը Հայաստանի տարածքով դեպի Սև ծով, կունենա ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային հետևանքներ Իրանի համար։ Իրանի աշխարհաքաղաքական մտածողության մեջ Հայաստանը դիտարկվում է որպես հյուսիսային ուղղությամբ ռազմավարական կամուրջ, որը ոչ միայն բազմազանեցնում է տնտեսական կապերը, այլև ամրապնդում է տարածաշրջանային անվտանգային հնարավորությունները, ապահովելով Իրանի համար անհրաժեշտ տարածքային և ռազմավարական «շրջանցումներ»՝ տարածաշրջանային սահմանափակումների թուլացման համատեքստում։

Տրանսպորտային «միջանցքային պատերազմները» փաստացի դարձել են նոր մրցակցության առանցք։ Եթե ամերիկյան աջակցությամբ ձևավորվեն այնպիսի ուղիներ, որոնք կկապեն Ադրբեջանը Նախիջևանին և Թուրքիային՝ նվազեցնելով Իրանի տարանցիկ նշանակությունը, ապա դա կնշանակի, որ Հյուսիս–Հարավ նախագիծը բախվում է լուրջ մրցակցության։ Իրանի համար այս նախագիծը միայն տնտեսական նախաձեռնություն չէ. այն դիտարկվում է որպես աշխարհաքաղաքական գործիք, որը կարող է կապել Հնդկաստանը,  Պարսից ծոցը, Կասպյան տարածաշրջանը, Ռուսաստանը և Միջին Ասիան մեկ միասնական ցանցում՝ ապահովելով Իրանի դերակատարությունը որպես անփոխարինելի տարանցիկ հանգույց։ Ուստի ցանկացած այլընտրանքային լոգիստիկ ճարտարապետություն, որը ձևավորվում է առանց Իրանի մասնակցության կամ նրա հաշվին, ընկալվում է որպես ռազմավարական մարտահրավեր։

ԱՄՆ տարածաշրջանային քաղաքական ներգործության խորացումը, համադրված Իսրայելի ռազմավարական դերակատարության հետ, Թեհրանի համար հանդիսանում է առանձնակի մտահոգության աղբյուր։ Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմական ու տեխնոլոգիական համագործակցությունը երկար ժամանակ է գտնվում Թեհրանի հսկողության ներքո, իսկ 12-օրյա պատերազմի ֆոնին Իրան–Իսրայել հարաբերությունների առավելագույն լարվածությունն այն դարձնում է ռազմավարական գնահատման առանցքային չափանիշ։ Այս գնահատականները ձևավորում են անվտանգության ընկալումների այն միջավայրը, որի հիման վրա կառուցվում է Իրանի տարաշարջանային ռազմավարական քաղաքականությունը։

Միաժամանակ ակնհայտ է, որ Հարավային Կովկասում ձևավորվող ուժերի նոր հավասարումները ուղղված է ոչ միայն Իրանի, այլ նաև Ռուսաստանի դեմ։ Մոսկվայի համար ԱՄՆ ներգործության ընդլայնումը նշանակում է ազդեցության գոտու հարաբերական սահմանափակում նախկին խորհրդային տարածքում։ Ռուսական լոգիստիկ և էներգետիկ լծակները կարող են թուլանալ, եթե տարածաշրջանը ինտեգրվի արևմտյան նախագծերին և անվտանգության այլ ձևաչափերին։ Այս իմաստով Մոսկվան և Թեհրանը ունեն համընկնող շահեր՝ սահմանափակելու արտատարածաշրջանային ուժերի աճող ազդեցությունը։ Սակայն նրանց շահերը ամբողջությամբ նույնական չեն։ Ռուսաստանը, որպես գլոբալ դերակատար, որոշ դեպքերում կարող է գործարքային մոտեցում ցուցաբերել և ընդունել մասնակի վերադասավորումներ՝ փոխարենը ստանալով այլ ռազմավարական զիջումներ։ Իրանի համար, սակայն, Հարավային Կովկասը իր անմիջական ռազմավարական միջավայրում գտնվող առաջնահերթ հետաքրքրությունների գոտի է, և այստեղ ցանկացած բացասական զարգացում անմիջապես ազդում է ներքին անվտանգության և տարածաշրջանային կայունության վրա։ Ուստի Թեհրանի մոտեցումը սովորաբար ավելի կոշտ է այն հարցերում, որոնք առնչվում են արտատարածաշրջանային ուժերի ներկայության և նրանց աշխարհաքաղաքական դիրքի ամրապնդմանը։

Այս պայմաններում տրամաբանական է ենթադրել, որ Մոսկվան և Թեհրանը կարող են խորացնել իրենց համագործակցությունը մարտավարական մակարդակում։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Հյուսիս–Հարավ միջազգային տրանսպորտային ուղու գործարկման ինստիտուցիոնալ և ենթակառուցվածքային փուլերի արագացված իրականացմանը, Ռաշտ–Աստարա երկաթուղային հատվածի շինարարական աշխատանքների ավարտին և դրա լիարժեք ինտեգրմանը միասնական լոգիստիկ համակարգում, ինչպես նաև Կասպից ծովում փոխադրումների համակարգման, նավահանգստային ենթակառուցվածքների համատեղ զարգացման և անվտանգային, ռազմական ու էներգետիկ փոխգործակցության խորացման նախաձեռնություններին։ Այս քայլերը կարող են դիտարկվել որպես ամերիկյան նախաձեռնությունների նկատմամբ համակարգային հակակշիռ։ Սակայն նման համագործակցությունը չի վերացնում այն իրողությունը, որ երկու մայրաքաղաքների միջև շարունակում է գոյություն ունենալ մրցակցություն՝ Հարավային Կովկասում ազդեցության ամրապնդման և նախաձեռնողականության պահպանման համար։ Միևնույն ժամանակ, երկկողմ հարաբերությունների ներկայիս վերելքային դինամիկան չի ենթադրում շահերի լիակատար համընկնում բոլոր ուղղություններով։ Հետևաբար, առավել իրատեսական է խոսել Հարավային Կովկասում իրավիճակային ռազմավարական համադրության մասին, այլ ոչ ամբողջական և ինստիտուցիոնալացված դաշինքի ձևավորման։

Ստեղծված նոր իրողությունը Իրանի համար հանդիսանում է տարածաշրջանային ուժերի հարաբերակցության նոր պայմանների գործոն, որոնք ձևավորում են հստակ ռազմավարական ընտրությունների շրջանակը Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Հայաստանի և Ադրբեջանի դերակատարությունը իրանական դիտակետից առանձնահատուկ նշանակություն ունի։ Հայաստանը Իրանի համար ոչ միայն հարևան պետություն է, այլև այն եզակի ուղղությունը, որը ինտեգրված չէ Իրանի նկատմամբ բացահայտ մրցակցային կամ թշնամական քաղաքականություն վարող դաշինքներին։ Միաժամանակ, եթե Հայաստանը խորացնի արևմտյան անվտանգային ինտեգրումը այնպիսի մակարդակով, որը կհանգեցնի Իրանի համար իր անմիջական հարևանության տարածքում արտատարածաշրջանային ռազմական կամ ռազմավարական ենթակառուցվածքների տեղակայմանը, ապա Թեհրանը կհայտնվի ռազմավարական բարդ ընտրության առջև։ Ադրբեջանը, իր հերթին, Իրանի համար և՛ տնտեսական գործընկեր է, և՛ անվտանգային բարդ հանգույց։ Այս պայմաններում, Իրանը չի կարող իրեն թույլ տալ միակողմանի դիրքավորում. նրա շահերից է բխում պահպանել հարաբերական հավասարակշռություն երկու հարևանների հետ՝ հստակ սահմանելով իր կարմիր գծերը։

Այս բազմաշերտ մրցակցության և շահերի խաչաձևման պայմաններում Հարավային Կովկասի հետագա զարգացումները կարող են ընթանալ մի քանի աշխարհաքաղաքական սցենարներով։ Առաջին սցենարը ենթադրում է արևմտյան ազդեցության աստիճանական ամրապնդում, որի արդյունքում տարածաշրջանը կներառվի արևմտյան անվտանգության և տնտեսական համակարգերում՝ կտրուկ նվազեցնելով Ռուսաստանի և Իրանի դերակատարությունը։ Երկրորդ սցենարը բազմաբևեռ հավասարակշռության ձևավորումն է, որտեղ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան մրցակցային, բայց փոխադարձ զսպման պայմաններում կգործեն նույն տարածքում։ Երրորդ սցենարը ռուս–իրանական համագործակցության հակակշռող խորացումն է, որը կարող է ուժեղացնել տարածաշրջանում բևեռացման միտումները և կառուցվածքային լարվածությունը։ Իրանական ռազմավարական հաշվարկներում առավել ընդունելի է այնպիսի բազմաբևեռ հավասարակշռություն, որտեղ ուժերի մրցակցությունը մնում է վերահսկելի և չի հանգեցնում Իրանի անմիջական սահմաններին ամերիկյան կամ ՆԱՏՕ-ական ռազմավարական ներկայության ձևավորմանը։

Այս ամբողջ գործընթացում Իրանի առջև ծառացած հիմնական ընտրությունը վերաբերում է իր դերի բնույթին։ Եթե Թեհրանը սահմանափակվի արձագանքող քաղաքականությամբ և փորձի միայն կանխել իր համար անցանկալի զարգացումները, ապա կա վտանգ, որ Հարավային Կովկասում ուրվագծվող նոր աշխարհաքաղաքական ճարտարապետությունը կձևավորվի առանց նրա ներգործող մասնակցության։ Մյուս կողմից, նախաձեռնողական քաղաքականությունը՝ ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը, տնտեսական ինտեգրմանը և տարածաշրջանային, հիմնականում անմիջական գործընկերների մասնակցությամբ բազմակողմ ձևաչափերի ամրապնդմանը (օրինակ՝ Հյուսիս–Հարավ տրանսպորտային ուղի, տարածաշրջանային էներգետիկ և լոգիստիկ նախագծեր), ապահովում է Իրանի հնարավորությունը պահպանել և ամրապնդել իր դերակատարությունը տարածաշրջանում՝ վերահսկելով գործընթացները և ձևավորելով ռազմավարական ազդեցության գոտի իր հյուսիս-արևմտյան սահմաններում։ Այս առումով առանձնակի կարևորություն ունեն Իրանի տնտեսական ու ինստիտուցիոնալ կարողությունները, որոնք թույլ են տալիս ոչ միայն վերահսկել ընթացիկ նախագծերը, այլև ձեւավորել լայնամասշտաբ համագործակցության և ինտեգրման կառուցվածքներ տարածաշրջանում։

Ամփոփելով թեման՝ պետք է նշել, որ ԱՄՆ փոխնախագահի այցը Հարավային Կովկաս անհրաժեշտ է դիտարկել որպես Վաշինգտոնի նախաձեռնությունը՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի վերաձևման հիմնական հանգրվանի առումով, ինչը Իրանի համար ստեղծում է անմիջական ռազմավարական խնդիրներ։ Իրանի համար սա միաժամանակ մարտահրավեր է և հնարավորություն։ Մարտահրավեր՝ քանի որ մեծանում է արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը նրա հյուսիս–արևմտյան սահմաններում, իսկ լոգիստիկ և էներգետիկ նախագծերը կարող են շրջանցել նրա տարածքը։ Հնարավորություն՝ քանի որ Իրանը կարող է օգտագործել իրավիճակը՝ իր տարածաշրջանային դերակատարությունը և ազդեցությունը վերաիմաստավորելու և պահպանելու ռազմավարական ազդեցության գոտին՝ կենտրոնանալով տարածաշրջանային գործընկերների հետ իրականացվող ենթակառուցվածքային, տնտեսական և բազմակողմ ձևաչափերի կառուցման վրա, որոնք ամրապնդելով Իրանի դիրքերը, կսահմանափակեն արևմտյան անմիջական ներգրավվածությունը տարածաշրջանում։ Հարավային Կովկասի ապագա աշխարհաքաղաքական քարտեզը դեռևս վերջնականապես չի գծագրվել, և դրա ձևավորման գործընթացում Իրանի ռազմավարական ընտրությունը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ թե՛ իր սեփական անվտանգության, թե՛ ամբողջ տարածաշրջանի կայունության համար»։