Ազգերի լիգա․ վիճակահանության ամբողջական արդյունքները
Փետրվարի 12-ին Բրյուսելում տեղի ունեցավ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/27 մրցաշրջանի վիճակահանությունը։ Մրցաշարին կմասնակցի 54 հավաքական, որոնք բաժանված են չորս լիգաների (A, B, C, D)։
Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է C լիգայի 2-րդ խմբում։ Մեր ընտրանու մրցակիցներն են՝
- Չեռնոգորիան
- Կիպրոսը
- Լատվիա/Ջիբրալթար զույգի հաղթողը
Ստորև ներկայացնում ենք վիճակահանության ամբողջական արդյունքները․
Լիգա A
Խումբ 1. Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Թուրքիա
Խումբ 2. Գերմանիա, Նիդերլանդներ, Սերբիա, Հունաստան
Խումբ 3. Իսպանիա, Խորվաթիա, Անգլիա, Չեխիա
Խումբ 4. Պորտուգալիա, Դանիա, Նորվեգիա, Ուելս
Լիգա B
Խումբ 1. Շոտլանդիա, Շվեյցարիա, Սլովենիա, Հյուսիսային Մակեդոնիա
Խումբ 2. Հունգարիա, Ուկրաինա, Վրաստան, Հյուսիսային Իռլանդիա
Խումբ 3. Իսրայել, Ավստրիա, Իռլանդիա, Կոսովո
Խումբ 4. Լեհաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Ռումինիա, Շվեդիա
Լիգա C
Խումբ 1. Ալբանիա, Ֆինլանդիա, Բելառուս, Սան Մարինո
Խումբ 2. Չեռնոգորիա, Հայաստան, Կիպրոս, Լատվիա/Ջիբրալթար
Խումբ 3. Ղազախստան, Սլովակիա, Ֆարերյան կղզիներ, Մոլդովա
Խումբ 4. Իսլանդիա, Բուլղարիա, Էստոնիա, Լյուքսեմբուրգ/Մալթա
Լիգա D
Խումբ 1. Ջիբրալթար/Լատվիա, Մալթա/Լյուքսեմբուրգ, Անդորրա
Խումբ 2. Լիտվա, Ադրբեջան, Լիխտենշտեյն
Ռուսաստանի հավաքականը չի ընդգրկվել մրցաշարի մասնակիցների ցանկում՝ 2022 թվականի փետրվարից գործող որակազրկման պատճառով։
Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումները կկայանան 2026 թվականի աշնանը, իսկ եզրափակիչ փուլը նախատեսված է 2027 թվականի հունիսին։