Նողկանք ապրեցի՝ իմանալով, որ Սուրեն Պապիկյան անունը կրող անձի հրամանով լուծարվել է ՀՀ Զինված ուժերում գործող հոգևոր ծառայությունը. Մ. Սողոմոնյան
Նողկանք ապրեցի՝ իմանալով, որ Սուրեն Պապիկյան անունը կրող անձի հրամանով լուծարվել է ՀՀ Զինված ուժերում գործող հոգևոր ծառայությունը, որ հիմնվել էր դեռ մոտ երեսուն տարի առաջ՝ Գարեգին Ա կաթողիկոսի օրոք։
Բանակի տոնի ֆոնին և Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ այսպիսի «նվեր» մատուցեց բանակին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի, Մայր բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահի բարձր պաշտոնները զբաղեցնող այս անձը։