Հանգստի և մշակույթի ծառայությունները թանկացել են. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մատուցված ծառայությունների ոլորտում ույն թվականի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 0,5% նվազում: Այս մասին «Փաստ»–ը տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ հրապարակած թվերի՝ տրանսպորտի ծառայությունների սակագները նվազել են 2,5%–ով: Գնանկումը պայմանավորված է եղել օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 15,8% նվազմամբ:
Միաժամանակ, հոկտեմբերին հանրապետությունում գրանցվել է բնակարանային ծառայությունների՝ 0,2%, հանգստի և մշակույթի՝ 1,4% ծառայությունների սակագների հավելաճ:
Առողջապահության, կապի և կրթության ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017 թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0,9–0,4% նվազում: Նվազման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Գյումրիում:
ԱՎԾ–ի փոխանցմամբ՝ մայրաքաղաքում ծառայությունների սակագները նվազել են 0,4%–ով:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում