Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
Politics

Սահմանադրությունից դուրս մնացած պետություն–եկեղեցի հարաբերությունները

Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ գործող իշխանության քայլերը վաղուց դուրս են եկել առանձին հայտարարությունների կամ քաղաքական սուր հռետորաբանության շրջանակներից։ Դրանք աստիճանաբար վերածվում են համակարգված ճնշման, որի մեջ արդեն ներգրավվում է նաև արդարադատության համակարգը։ Գործ ունենք ոչ միայն քաղաքական, այլև ինստիտուցիոնալ վտանգավոր գործընթացի հետ, որտեղ թիրախում հայտնվել է ազգային ինքնության առանցքային հիմնասյուներից մեկը։
 
Կառավարության կողմից Եկեղեցու նկատմամբ իրականացվող ներքին հարձակումների խորքային պատճառները բազմաթիվ վերլուծաբաններ կապում են արտաքին քաղաքականության, անվտանգության և սոցիալ-տնտեսական ոլորտներում կուտակված ձախողումների հետ։ Այդ ձախողումները փոխհատուցելու փորձը դրսևորվում է հանրային վերջին անկախ հարթակների՝ հասարակական կարծիքի, պատմական հիշողության և հոգևոր հաստատությունների նկատմամբ վերահսկողություն հաստատելու ձգտմամբ։
 
Եկեղեցին, լինելով ինքնուրույն և հանրային վստահություն վայելող կառույց, բնականորեն հայտնվում է այդ ճնշման կենտրոնում։ Պատահական չէ, որ այս քաղաքականությունը լայն աջակցություն չի գտնում հասարակության շրջանում։ Գործող իշխանության նախաձեռնությունների շուրջ երկրում ավելի ու ավելի հստակ են դառնում սահմանադրական և քաղաքական ճգնաժամի նշանները։ Հասարակությունը զգում է, որ խախտվում են այն սահմանները, որոնց հատումը վտանգավոր է ոչ միայն կոնկրետ ինստիտուտների, այլ պետության հիմքերի համար։ Իրավաբանների գնահատմամբ՝ վարչապետի միջամտությունը եկեղեցու ղեկավարության հարցերին հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի հիմնարար դրույթներին։ Այդ նորմերը հստակ ամրագրում են պետության և եկեղեցու տարանջատումը, կրոնական կազմակերպությունների ինքնավարությունը և Հայ Առաքելական Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու առանձնահատուկ առաքելությունը։
 
Այս սկզբունքների խախտումը իրավական կամ քաղաքական մեկնաբանությունների տեղ չի թողնում։ Այս ֆոնի վրա առանձնապես խոսուն են նաև իշխանության կողմից կազմակերպված կրոնական միջոցառումների իրական պատկերները։ Դրանք հիմնականում սահմանափակվում են պաշտոնյաների, անվտանգության ծառայողների և պետական համակարգից կախված այլ անձանց մասնակցությամբ։ Կոմունալ ծառայությունների ոլորտում աշխատող մի քաղաքացի խոստովանել է, որ իրեն պարտադրել են մասնակցել վարչապետի մասնակցությամբ պատարագին, այն դեպքում, երբ նա նոր էր դուրս գրվել հիվանդանոցից։ Այսպիսի դրվագները խորացնում են կասկածները միջոցառումների անկեղծության և դրանց իրական նպատակների վերաբերյալ։ Մինչ այդ, ավանդական Սուրբ Ծննդյան արարողությունները Հայաստանում և Սփյուռքում կրկին համախմբել են հարյուր հազարավոր հավատացյալների՝ առանց վարչական ճնշման, առանց ցուցակների և պարտադրանքի։
 
Սա ևս մեկ անգամ ընդգծում է, թե որտեղ է իրական հավատը և որտեղ՝ դրա քաղաքական իմիտացիան։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ, դժվար է որևէ կերպ կապել ժողովրդավարության գաղափարի հետ։ Առավել մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ ժողովրդավարության ջատագով համարվող արտաքին կենտրոնները փաստացի լռում են՝ տեսնելով պետություն–եկեղեցի հարաբերությունների այսպիսի խախտումները։ Առանձնահատուկ վտանգավոր նախադեպ է ստեղծում Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի կողմից դատարան ներկայացված հայցը և դատարանի կիրառած միջանկյալ միջոցը, որով նա մինչև վերջնական դատական ակտը «վերականգնվում» է թեմի առաջնորդի պաշտոնում։ Այս գործընթացը, ինչպես իրավական համայնքում են նշում, առաջացնում է ոչ միայն իրավական, այլև լրջագույն սահմանադրական խնդիրներ։
 
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ՝ եպիսկոպոսի և Հայ Առաքելական Եկեղեցու միջև գոյություն ունեցող հարաբերությունը աշխատանքային կամ քաղաքացիաիրավական բնույթ չունի։ Եպիսկոպոսը իր ծառայությունն իրականացնում է ոչ թե պայմանագրի, այլ եկեղեցական ուխտի և կանոնական ենթակայության հիմքով, ինչը բնույթով բացառապես հոգևոր և ներհամայնքային հարաբերություն է։ Այդ պայմաններում դատարանը պարզապես իրավասու չէ նման հարաբերություն քննելու։ Սահմանադրությունը հստակ է պետություն–եկեղեցի հարաբերությունների հարցում։ Եկեղեցին ճանաչվում է որպես ինքնավար ինստիտուտ, իսկ պետությունն ու նրա մարմինները պարտավոր են զերծ մնալ նրա ներքին գործերին միջամտելուց։
 
Կաթողիկոսի կողմից եպիսկոպոսի պաշտոնից ազատման ակտը ոչ վարչական է, ոչ էլ քաղաքացիաիրավական և չի կարող դառնալ աշխարհիկ դատարանի վերահսկողության առարկա։ Նման ակտի կասեցումը կամ դրա իրավաչափության գնահատումը նշանակում է, որ աշխարհիկ իշխանությունը փորձում է վերահսկել եկեղեցական իշխանությունը, ինչը բացահայտ հակասում է սահմանադրական կարգավորմանը։ Եկեղեցական ուխտի խախտման, կարգապահական պատասխանատվության կամ պաշտոնազրկման հարցերը ենթակա են քննության բացառապես եկեղեցական կարգով՝ կանոնական մարմիններում և Վեհափառ Հայրապետի իրավասության շրջանակում։ Դատարանը չունի ոչ իրավական լիազորություն, ոչ էլ մասնագիտական հիմք՝ գնահատելու հոգևոր ծառայության համապատասխանությունը եկեղեցական կանոններին։
 
Այսպիսով, տվյալ դատական վարույթը իրավական առումով անհիմն է, սահմանադրական տեսանկյունից՝ անթույլատրելի, իսկ ինստիտուցիոնալ հետևանքների առումով՝ վտանգավոր։ Եկեղեցու ներքին կարգապահական հարաբերությունների դատականացումը խաթարում է ոչ միայն Եկեղեցու ինքնավարությունը, այլև սահմանադրական պետության հիմքերը։