Սգում է ամբողջ ազգը…հանկարծամահ է եղել…
Վրաստանում մահացել է դերասանուհի Լիկա Կավժարաձեն: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները: Արտիստուհուն մեռած են գտել Թբիլիսիի իր բնակարանում: Նա 57 տարեկան էր: Ենթադրվում է, որ մահվան պատճառ է դարձել սրտի տագնապը:
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը մահվան փաստով հետաքննություն է սկսել:
Լիկա Կավժարաձեին լայն ճանաչում է բերել «Ցանկության ծառը» ժապավենը: Նա նկարահանվել է 20-ից ավելի ֆիլմերում, որոնց թվում են՝ «Դյուման՝ Կովկասում», «Երկնագույն լեռներ կամ ոչ ճշմարտանման պատմություն», «Վտանգավոր ճամփորդության ուրախ խրոնիկա», «Պարույր» եւ այլ ֆիլմեր:
Կինոյում դերասանուհու վերջին աշխատանքը դարձել է «27 վիշապներ» ժապավենը, որը թողարկվել է 2004 թվականին: