Տան բոլոր անդամներն էլ պաշտոն ունեն. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կոտայքի մարզի դատախազության դատախազ Հաբեթ Մարտիրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Մարտիրոսյանն, ըստ հայտարարագրի՝ համեստ կյանքով ապրող մարդ է: Նրա սեփականությունն է համարվում միայն «MITSUBISHI PAJERO 3.8» մակնիշի ավտոմեքենան: Անշարժ գույքի վերաբերյալ որևէ տեղեկություն չկա:
Մարտիրոսյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 1 միլիոն 700 հազար դրամ, 1500 եվրո ու 2 հազար 200 ամերիկյան դոլար: Եկամուտներն էլ կազմել են 3 միլիոն 50 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից:
Ի տարբերություն ֆինանսական «սուղ» միջոցների՝ Մարտիրոսյանի հայտարարագրում ուշագրավ են նրա հարազատների՝ այս կամ այն պետական պաշտոնում աշխատելու մասին տվյալները: Մարտիրոսյանի ընտանիքն ամբողջությամբ զբաղեցնում է բարձր պաշտոններ. հայրը՝ Մանուչար Մարտիրոսյանը, Գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետի տեղակալն է, մայրը՝ Անուշ Գրիգորյանը, Աշտարակի քաղաքապետարանի ՔԿԱԳ տարածքային բաժնի պետը, իսկ եղբայրն էլ՝ Արամ Մարտիրոսյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության դատական ներկայացուցչության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում