Գումարի մի մասը ծախսվել է, սակայն հայտնի չէ՝ ինչ նպատակով. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Արամ Սահակյանի կինը փոխառություններ ունի, ինչի մասին տեղեկանում ենք պաշտոնյայի կնոջ հայտարարագրից:
Արամ Սահակյանը իր 2016 թ. տարեկան հայտարարագրում գրառել է 8 միլիոն 530 հազար դրամ եկամուտներ, որից 7 միլիոն 959 հազար դրամն ու 23 հազար դրամը աշխատավարձեր են, իսկ 548 հազար դրամն էլ ստացված փոխառություններ՝ վարկեր: 2016 թ. դրամական միջոցները հետևյալ պատկերն են ունեցել՝ տարեսկզբին հայտարարագրել է 8 միլիոն 300 հազար դրամ, 87 հազար ԱՄՆ դոլար, 8 հազար 500 եվրո ու 30 հազար ռուսական ռուբլի: Տարեվերջին արդեն դրամն է պակասել՝ կազմելով 7 միլիոն 500 հազար դրամ, իսկ ռուբլին ամբողջությամբ օգտագործվել է, սակայն թե ինչի վրա՝ հայտարարագրում նշված չէ: Սահակյանի կինը՝ Ալլա Հարությունյանը, հայտարարագրել է 2 միլիոն 876 հազար դրամ եկամուտ՝ 2 միլիոն 86 հազար դրամ աշխատավարձ ու 789 հազար դրամ ստացված փոխառություններ: Մոտ 1000 ԱՄՆ դոլար էլ ստացվել է տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից: 2016 թ. վերջին ունեցել է նաև հանձնած փոխառություններ, որոնք կազմել են 6 հազար 314 ԱՄՆ դոլար:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում