Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobyan
uncategorized

Եթե ուսանողության թիվը չմեծանա, իշխանությունները կքնեցնեն տարկետման հարցը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.,

Արդեն մի քանի օր է՝ ինչ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագծի դեմ ուսանողների դասադուլն ու բողոքի ցույցերը շարունակվում են: Ուսանողները պայքարում են տարկետման իրավունքի սահմանափակման դեմ:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, խոսելով ուսանողների բողոքի մասին, «Փաստ»–ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ուսանողների փոքրաթիվ քանակը մեծ խնդիր է առաջացնում նրանց համար:

«Եթե ուսանողության թիվը չմեծանա, իշխանությունները կքնեցնեն հարցը, և իրենց համար ֆորսմաժորային իրավիճակներ չեն լինի: Գաղտնիք չէ, որ բոլոր երկրներում իշխանությունները միշտ էլ խուսափել են ուսանողական ցույցերից՝ այն խնդիր է բոլոր իշխանությունների համար: Մեզ մոտ ևս բացառություն չէ: Բայց քանի որ նրանց թիվը մեծ չէ, իշխանությունները հանգիստ են այդ առումով: Իշխանության ներկայացուցիչները հանդիպումների փորձեր են կատարում՝ երկկողմանի զրույցների միջոցով բողոքը մեղմելու համար: Բայց եթե ցուցարարների թիվը չաճեց, որևէ զիջման չեն գնա, իսկ եթե հակառակը լինի, կգնան և կբավարարեն ուսանողների պահանջը: Չի բացառվում, որ այդ դեպքում օրենքը ժամանակավորապես չընդունվի, և այդ անցումը որոշ ժամանակ ևս ձգձգվի»,–ասաց նա:

Ակցիայի վերաբերյալ դիրքորոշումները տարբեր են: Մարդկանց որոշակի մասն, այնուամենայնիվ, փորձում է ակցիայի հետևում այլ ուժեր տեսնել: Մի հատված էլ դասադուլն ուսանողների ազնիվ մղման արդյունքն է համարում: Անդրադառնալով դիտարկմանը, քաղաքագետը նշեց. «Բավականին երկար ժամանակ է, ինչ Հայաստանում տեղի ունեցող ակցիաների հետևում որոշ քաղաքական ուժեր փորձում են ինչ–որ անձանց կամ ուժերի փնտրել: Որևէ ուժի, որը կարող էր կանգնած լինել ուսանողների ակցիայի հետևում, այս պահին չեմ տեսնում: Ուսանողներն իրենց բողոքը արդարացի ներկայացնում են: Իրենք իրավունք ունեն իրենց կարծիքը հայտնել և բողոքել: Բայց եթե այս գործընթացը երկարի, իհարկե, կհայտնվեն որոշ քաղաքական ուժեր, որոնք կփորձեն այս ամենն օգտագործել իրենց սեփական ռեյտինգը բարձրացնելու համար: Օրինակ՝ տրանսպորտի թանկացման դեմ ցույցերից որոշ ժամանակ անց հայտնվեցին որոշ քաղաքական ուժեր: Նույնը նաև տեղի ունեցավ «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ: Բայց այս պահին կա միայն այն փաստը, որ նրանք ակտիվ երիտասարդներ են, որոնք ունեն իրենց սեփական կարծիքը և պայքարում են իրենց կարծիքը առաջ տանելու համար»:

Քաղաքագետը նշեց, որ դեմ է օրենքին ոչ թե նրա համար, որ այն լավը չէ, այլ որ իշխանությունները փորձում են կոռուպցիոն երևույթները փնտրել այնտեղ, որտեղ դրանք ավելի քիչ են:

«Չեն փորձում դրանք փնտրել այնտեղ, որտեղ կոռուպցիան ահռելի չափերի է հասել: Չեմ կարծում, որ տարկետման իրավունքից զրկելով, իշխանությունները կպայքարեն կոռուպցիոն երևույթների դեմ, և մեծահարուստների երեխաներն, ի վերջո, բանակ կգնան: Իհարկե, չեմ ժխտում՝ բուհերում կոռուպցիա կա, բայց այն մասշտաբի չէ, որը կարող է ազդել բանակ գնացող երիտասարդների թվաքանակի վրա: Շատ մեծ ազդեցություն ունեն զինկոմիսարիատները, որոնց միջոցով ահռելի գումարներ են «տեղաշարժվում»: Այդ կոռուպցիայի միջոցով հանկարծ պարզվեց, որ օլիգարխների երեխաները մասսայաբար կամ էպիլեպսիկ են, կամ հարթաթաթ: Բոլորը բանակից ազատվում են զինկոմիսարիատների միջոցով»,–եզրափակեց Գ. Համբարյանը:

 

 Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում