Չինաստանը միացրել է աշխարհի խոշորագույն ջրային արևային էլեկտրակայանը
Չինաստանը ավարտել է աշխարհի խոշորագույն ծովային արևային էլեկտրակայանի միացումը ազգային էլեկտրացանցին՝ կատարելով կարևոր քայլ վերականգնվող էներգիայի արտադրության ընդլայնման ուղղությամբ։ Խոշորածավալ ծովային ֆոտովոլտային նախագիծը մշակվել է Չինաստանի էներգետիկ ներդրումային կորպորացիայի դուստր ընկերության կողմից և տեղակայված է երկրի արևելքում՝ Շանդուն նահանգի Դունյին քաղաքի Քենլի շրջանի ափամերձ հատվածում։ Այն Չինաստանում առաջին ծովային արևային էլեկտրակայանն է՝ 1 ԳՎտ հզորությամբ։
Ավելի քան 1 200 հեկտար բաց ծովային տարածք զբաղեցնող նախագիծը բաղկացած է մոտ 3 000 ֆոտովոլտային հարթակներից, որոնցից յուրաքանչյուրը չափերով համադրելի է մոտ հինգ բասկետբոլի խաղադաշտի հետ։ Միասին դրանք կազմում են աշխարհի խոշորագույն ջրային արևային էլեկտրակայանը։ Կայանը կառուցվել է Guohua Energy Investment Company ընկերության կողմից և ներառում է նոր ինժեներական լուծումներ, որոնք հատուկ մշակվել են ծովային միջավայրի կոշտ պայմաններում արդյունավետ աշխատանքի համար։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]