Դաժան ու սահմռկեցուցիչ սպանություն Երևանում. 31-ամյա փեսան կացնահարելով սպանել է զոքանչին
Դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Սողոմոն Տարոնցի 7-րդ շենքի 1-ին բնակարանի մոտ կնոջ դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ: