Թենիսի գնդակներն ու ղեկավարի բազկաթոռը՝ Այգեզարդի գնումներում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արարատի մարզի Այգեզարդի համայնքապետարանը ՀՀ Ֆինանսների նախարարության Հայաստանի Հանրապետության գնումների համակարգում 2017 թ. գնումների փոփոխված պլան է ներկայացրել:
ԲԸԱՀ (բանակցային ընթացակարգ՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու) ընթացակարգով համայնքապետարանը նախատեսել է 150 հազար դրամով ղեկավարի բազկաթոռ գնել:
Նույն ընթացակարգով միջոցառումների հետ կապված ծառայությունների համար համայնքապետարանը նախատեսել է 1100000 ՀՀ դրամ:
Համայնքապետարանի գնումների պլանում առանձին տող է հատկացվել «թատրոնի ծառայությանը», որի վրա կծախսվի 150 հազար դրամ:
Այգեզարդի պետական գնումների պլանում տեղ են գտել նաև թենիսի և ֆուտբոլի գնդակներ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում