Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia
Politics

Շատ ավելին, քան սխալը.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ դեկտեմբերի 10-ն էր. ճիշտ 34 տարի առաջ այդ օրը տեղի ունեցավ ԼՂՀ անկախության հանրաքվեն: Այն ժամանակ ԼՂԻՄ տարածքում բնակվող ադրբեջանական փոքրամասնությունը Բաքվի ցուցումով հրաժարվեց մասնակցել հանրաքվեին, որին հետևում էին ԽՍՀՄ ԳԽ պատգամավորներ, հասարակական գործիչներ: Հանրաքվեն կայացավ, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչության ճնշող մեծամասնությունը քվեարկեց անկախության օգտին: Հանրաքվեն հռչակագրի հետ դարձավ ԼՂՀ անկախության հռչակման ու պետականության ստեղծման օրինական իրավաքաղաքական հենքը:

Իսկ մի քանի օր առաջ՝ դեկտեմբերի 2-ին, այսինքն՝ մեկ օր անց այն բանից հետո, երբ պաշտոնապես հայտարարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման ավարտի մասին, Նիկոլ Փաշինյանը հրապարակեց, ինչպես ինքն էր նշել, «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին»:

Փաշինյանն, իհարկե, «ծաղկաքաղ» էր արել, «փաստաթղթի» անվան ներքո անգամ փորձել էր «իրացնել» իր խմբագրած թերթում հրապարակված մի բան, ինչը, բնականաբար, ծաղրական ակնարկների տեղիք տվեց: Նաև որոշակի առանցքային փաստաթղթեր (նույն Քի Վեսթի բանակցությունների վերաբերյալ) բացակայում էին: Բայց մի հարցում իրավացի է. հրապարակված բանակցային փաստաթղթերը թույլ են տալիս որոշակի պատկերացում կազմել:

Ամենատարբեր անկախ փորձագետների և մեկնաբանների կարծիքները համընկան այն առումով, թե ինչու Փաշինյանը հիմա հրապարակեց այդ թղթերը: Հիմնականն այն է, որ Փաշինյանն այդպիսով փորձում է «ձեռքերը լվանալ» կամ ընդհանրապես «պարզաջրվել»՝ Արցախն ուրացողի, Արցախը ադրբեջանական տարածք ճանաչողի խարանից: Դե, առջևում ընտրություններ են, հասկանալի է...

Վերադառնանք, սակայն, հրապարակվածին ու պատկերացումներին:

Այդ շարքում, կարծում ենք, ամենից առանցքայինը ԼՂ հիմնախնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ) կողմից 2019 թ. հունիսին ներկայացված կարգավորման համաձայնության և կից փաստաթղթերի նախագծերի փաթեթն է: Ինչո՞ւ ենք դա համարում առանցքային: Ամեն ինչ չափազանց պարզ է. թե ինչ են բանակցել ՀՀ նախկին նախագահները, ինչ տարբերակներ են քննարկել, նրանցից ով երբ է առավել մոտ եղել խնդրի կարգավորման վերաբերյալ համաձայնությանը, սկզբունքորեն, արդեն կարևոր է միայն պատմաբանների և կոնֆլիկտաբանություն հետազոտողների համար: Փաստն այն է, որ երբ Տեր-Պետրոսյանը թողել է պաշտոնը, Արցախն ու ազատագրված տարածքներն էլ եղել են հայկական վերահսկողության ներքո: Նույնը՝ երբ Ռոբերտ Քոչարյանն է թողել պաշտոնը: Նույնը՝ երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Արցախը կար ու կա՛ր հայկական:

Իսկ 2018-ին իշխանությունն անցավ Նիկոլ Փաշինյանին: Դա տեղի ունեցավ, ի դեպ, Արցախի համար նշանակալից օր՝ մայիսի 8-ին:

Ու հենց այն պատճառով, որ գործ ունենք Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում ներկայացված (ի դեպ, ժողովրդից թաքուն պահված) կարգավորման առաջարկների հետ, հիշյալ՝ 2019-ի փաստաթուղթը ստանում է չափազանց գերկարևոր, եթե չասվի՝ առանցքային նշանակություն:

Փաստաթուղթը հրապարակված է, բաց է, հիմա արդեն բոլորը կաող են տեսնել, թե ինչ էր առաջարկվում (հակիրճ՝ 5 շրջանների վերադարձ, այնտեղ ադրբեջանական զինուժի մուտքի արգելք, միջազգային խաղաղապահ ուժեր, ժամանակի ընթացքում՝ ԼՂՀ ճանաչման հնարավորություն, Բերձորի և Քարվաճառի հայկական վերահսկողություն՝ մինչև խնդրի վերաբերյալ վերջնական համաձայնությունը):

Իսկ ի՞նչ է կատարվել: Փաշինյանն ու նրա գլխավորած ՔՊ-ն գործնականում մերժել են ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները: Ճիշտ է, հիշյալ առաջարկներին ՀՀ պաշտոնական պատասխանը Փաշինյանը չի հրապարակել: Սակայն նկատի ունենալով 2019-ի հուլիսից Փաշինյանի արած հայտարարություններն ու գործողությունները՝ կարելի է վստահաբար ասել, որ նա ոչ միայն մերժել է այդ առաջարկները, ոչ միայն անտեսել է, այլև հետևողականորեն «տորպեդահարել» դրանք:

Այդ առաջարկների մերժումը, կարելի է ասել, «անդառնալիության կետն» էր, որից հետո 2020-ի պատերազմի հետհաշվարկն արդեն միացված էր: Բայց Փաշինյանն ու ՔՊ-ն հանրությանը ոչինչ չէին ուզում ասել, նրանք զբաղված էին դատարաններ ու, մասնավորաբար, Սահմանադրական դատարան գրավելով: Ինքը՝ Փաշինյանը, բավականին վարպետորեն, պետք է նկատել, «ուռռա-հայրենասեր» էր խաղում:

Ա՛յ, Մինսկի խմբի հիշյալ առաջարկություններն ստանալուց գրեթե անմիջապես հետո՝ 2019-ի օգոստոսին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, կհիշեք, Փաշինյանը բղավելով հայտարարեց. «Արցախը Հայաստան է, և վերջ»:

Լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի՝ 1992-ին արած արտահայտությունը կրկնելով՝ Փաշինյանը ծափեր ու ոգևորության հնչյուններ քամեց հրապարակում հավաքված բազմությունից...

Թե ինչ ու ինչեր եղան հետո, կարծում ենք, այս անգամ հատուկ հիշեցնելու կարիք չկա:

Հիմա Փաշինյանն ու ՔՊ-ն ոչ միայն չեն բղավում, թե՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», այլև արդեն 3 և ավելի տարի է, ինչ բացարձակապես ուրացել են Արցախը, հասել են Արցախի լրիվ հայաթափմանը, պատմականորեն ու հազարավոր տարիներ հայկական ու հայաբնակ երկրամասը ճանաչում են որպես ադրբեջանական տարածք:

Այո, 2019-ին Մինսկի խմբի առաջարկները մերժելը անդառնալիության կետ կարելի է համարել: Չնայած, հետագայում և նույնիսկ 2020-ի պատերազմի ընթացքում եղել են այլ հնարավորություններ ևս: Սակայն կհիշեք՝ Փաշինյանը չէր կամենում, որ իրեն դավաճան անվանեն, ու այդ էգոիստական պատճառով մերժել էր պատերազմը դադարեցնելու 2020 թ. հոկտեմբերի 19-ի առաջարկը ևս: Ու այն բանի համար, որ Փաշինյանին դավաճան չանվանեն, էլի մի քանի հազար հայ զինվորներ կյանքով հատուցեցին, հազարավորները վիրավորվեցին ու հաշմվեցին: Իսկ թշնամին էլ հայտնվեց Շուշիում...

Բայց նույնիսկ 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Արցախի գոյության և Արցախի հայության իրավունքների խնդիրը փակված չէր: Փաշինյանը դա մեծ շքեղություն համարեց իրեն հանդուրժող մի հինավուրց, բայց քաղաքականապես մշտամանուկ ժողովրդի համար, և 2022-ի հոկտեմբերի 6-ին, Մակրոնի, Շառլ Միշելի օգնությամբ, Էրդողանի ու Ալիևի հետ այդ «օդանցքն» էլ փակեց՝ ճանաչելով Արցախը ադրբեջանական տարածք:

Հասկանալի է, որ ներկայի համեմատությամբ 1994-ից առաջարկված ու բանակցված բոլոր տարբերակներն էլ կարող են ընդունելի թվալ, անգամ՝ Տեր-Պետրոսյանի «փուլայինը», որն իր իսկ իշխանության մաս կազմող գործիչների կողմից մերժվեց:

Բայց այստեղ հիմնականը դա չէ: Ու ամենևին չարժե 30 կամ 20 կամ 10 տարի առաջ եղածի շուրջ վիճել: Առանցքայինն ու կարևորը այն է, ինչ արել է Փաշինյանը:

Առանցքայինն այն է, ինչ կատարվել է մեր ժամանակներում, հենց ա՛յս իշխանության գործունեության հետևանքով ու պայմաններում:

Ու կատարվում է ոչ թե այն պատճառով, որ Փաշինյանն անտեղյակ էր, միամիտ էր, թյուրիմացության մեջ էր, «հայրենասեր» էր և այլն: Այդ ամենը կատարվել է գիտակցված ու հետևողականորեն: Գիտակցված, քանի որ այս հարցում այն ամենը, ինչ արել է Փաշինյանը, պարզապես սխալներ չեն, դրանք վրիպումներ կամ թյուրիմացություն չեն: Դրանք գիտակցված քայլեր են, որոնք հանգեցրել են ծանրագույն աղետի: Ու սա արդեն նույնիսկ ինքը չի թաքցնում...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում