Եվրամիության արևային հզորությունները հինգ տարում կրկնապատկվելու են
Եվրամիությունում տեղադրված արևային վահանակների ընդհանուր հզորությունը հաջորդ հինգ տարիների ընթացքում կարող է կրկնապատկվել, քանի որ եվրոպական կառավարությունները աջակցում արևային էներգիայի զարգացմանը։
Եվրոպայում արևային էներգիայի աճը մեծապես պայմանավորված է ԵՄ դիրքորոշմամբ, որը պարտավորվել է դառնալ կլիմայական չեզոք 2050 թվականին։ Իսկ դա ներառում է վերականգնվող էներգիայի աղբյուրների անցում։ Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո ծագած էներգետիկ ճգնաժամը ստիպել է ԵՄ-ին որոշում կայացնել դրանց օգտագործման «զանգվածային ընդլայնման» մասին։
Նպատակը՝ Ռուսաստանից հանածո վառելիքից անկախության հասնելն է։ ԵՄ որոշ երկրներում արևային վահանակների հզորությունն արդեն կազմում է մոտ մեկ ԿՎտ մեկ շնչի հաշվով, ինչը համարժեք է մոտ երկու արևային վահանակի մեկ մարդու համար։ Առաջատար են Նիդերլանդները՝ մեկ շնչի հաշվով 1,4 ԿՎտ ցուցանիշով, այնուհետև Գերմանիան՝ 1,2 ԿՎտ-ով։
Արևային համակարգերի շնորհիվ Գերմանիայում, Իտալիայում և Իսպանիայում միաընտանիք տների սեփականատերերը կարող են տարեկան միջինում ավելի քան 1000 եվրո խնայել։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]