Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
Socity

Հայաստանում ավելանում է կիբերհանցագործությունների թիվը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության բաժնի պետի տեղակալ Հայկ Մկրտչյանը

– Պարո՛ն Մկրտչյան, կիբերհանցագործությունների ո՞ր տեսակներն են տարածված Հայաստանում: Կա՞ն թիրախավորված խմբեր:

– Քանի որ կիբերհանցագործությունները լայն շրջանակ ունեն, թիրախ կարող է լինել յուրաքանչյուրը: Չկա կոնկրետ որևէ սոցիալական կամ մասնագետների խումբ, որոնց կարող ենք թիրախային խումբ համարել: Որպես այդպիսին թիրախ են անչափահասները, ովքեր տարրական գիտելիքներ չեն ունենում, թե ինչպիսի վարքագիծ պետք է դրսևորել սոցկայքերում, ինչերից պետք է խուսափել:

ՀՀ–ում ամենատարածված հանցատեսակը համակարգչային տեխնիկայի միջոցով կատարվող հափշտակությունն է: Օրինակ՝ բանկային քարտերից արվող հափշտակությունը:

Այլ հանցատեսակներ էլ կան, օրինակ՝ շորթումը: Սոցիալական ցանցերը հաճախ շորթման գործիք են դառնում: Պարզ օրինակ բերեմ: Մարդիկ մտերմական հարաբերություններ են ունենում և ինչ–ինչ ճանապարհներով փոխանակում ինտիմ լուսանկարներ: Այդ լուսանկարներն ընկնում են երրորդ անձի ձեռքը, և դրանք չհրապարակելու համար նա գումար է պահանջում:

– Վերջին տարիների կտրվածքով կիբերհանցագործությունների ի՞նչ ցուցանիշ ունենք:

– Տարեցտարի ՀՀ–ում ավելանում է կիբերհանցագործությունների թիվը: Պատճառն այն է, որ տարեցտարի մեր առօրյայում ավելանում է բջջային հեռախոսների և տեխնիկայի այլ տեսակների թիվը: Եթե երկու տարի առաջ 75 դեպք էր գրանցվել, ապա անցած տարի 100 դեպք է արձանագրվել: Ամբողջ աշխարհն է կանգնած այդ խնդրի առջև:

– Պայքարելու ի՞նչ նոր մեխանիզմներ են մշակվում: Արդիականացման կարիք տեսնո՞ւմ եք:

– Ինչպես յուրաքանչյուր բնագավառում, նշված ոլորտում ևս նորարարություններ են անհրաժեշտ: Մենք մշակած լավ պրակտիկա ունենք: Տարվա ընթացքում դպրոցներում հանդիպումներ ենք կազմակերպում: Աշակերտներին իրազեկում ենք, թե ինչ պետք է անեն ինտերնետ տիրույթում, ինչերից պետք է խուսափեն: Բացի այդ, լայն տարածում գտած հանցատեսակների մասով ոստիկանությունը տարբեր հաղորդումներ է ստեղծում ու իրազեկում քաղաքացիներին: Համագործակցում ենք եվրոպական կառույցների հետ՝ առանց այդ համագործակցության չես կարող պայքարել: Այս հանցագործության առանձնահատկությունն այն է, որ մեկ հանցագործության մեջ կարող է ներգրավված լինել 5–ից ավելի պետություն:

– Հասարակության տեղեկացվածությունը բավարա՞ր եք համարում:

– Հստակ չեմ կարող ասել՝ բավարար է, թե ոչ: Բայց տեսեք՝ դեռ մանկահասակ տարիքից երեխաների ձեռքին արդեն սմարթֆոններ են: Ըստ այդմ՝ կիբերտիրույթում հետզհետե նրանց ինտելեկտը բարձրանում է, բայց զուգահեռ ավելանում է նաև վտանգը: Կիբերտիրույթը վիրտուալ է, բայց այն շատ նման է մեր առօրյային: Որքան էլ տեղյակ լինես, հնարավոր է մեկ անզգուշություն անես ու հանցագործության զոհ դառնաս: Ինչպես կյանքում, այնպես էլ կիբերտիրույթում ոչ ոք երաշխավորված չէ:

Հասարակությանը խորհուրդ կտայի ամբողջ առօրյան սոցիալական կայքերում չտեղադրել: Համացանցում տեղադրված տեղեկությունները երրորդ անձը շատ հեշտությամբ կարող է իրենց դեմ օգտագործել: Բացի այդ՝ անձնագիր, վարորդական իրավունք ստանալուց խորհուրդ կտայի չլուսանկարել ու չտեղադրել այդ փաստաթղթերը սոցիալական կայքերում: Բանկային քարտերի մասով էլ կարող են մաքրել քարտի վրա նշված կոդերը, իհարկե, նախապես դրանք այլ տեղ գրելով: Եթե երկրորդ անձը ձեր քարտի գաղտնաբառը չիմանա, հնարավոր է՝ քարտի դիմացի և հետևի մասում նշված կոդերով համացանցում գործարքներ կատարի:

– Ի՞նչ խոշոր հանցագործություններ կառանձնացնեք:

– Ծանր դեպքերը հիմնականում գործարար հարաբերություններին են վերաբերում: Գործարարները արտասահմանյան տարբեր ընկերությունների հետ են աշխատում: Գալիս է մի պահ, երբ նրանք գումարն ուղարկում են, բայց ապրանքը չի գալիս: Կապ են հաստատում իրենց գործընկերների հետ ու տեղեկանում, որ գումարն իրենց հաշվեհամարին չի հասել: Խնդիրն այն է, որ նրանք նամակագրություն են վարած լինում կեղծ գործարարների հետ: Հաքերները փոփոխում են համակարգչային տվյալները, միջամտում են նամակագրությանը, ուղարկում իրենց ցանկալի հաշվեհամարը ու ստանալով գումարը՝ անհետանում: Հայաստանում հաշվառված մի շարք ընկերություններ կրել են գումարների ըդհուպ մինչև 50 և 100 հազար դոլարի կորուստ:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում