Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է վագրը «գգվում» հղի կնոջ որովայնին
ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի կենդանաբանական այգիներից մեկում այցելուն ֆիքսել է ուշագրավ տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է վանդակում գտնվող վագրն ապակու մյուս կողմից «գգվում» հղի կնոջ փորին:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, տեսանյութի հերոսուհին հղիության վերջին ամսում գտնվող Նատաշա Հենդշոուն է:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է անազատության մեջ գտնվող գիշատիչը, հավանաբար զգալով, որ կնոջ ներսում նոր կյանք է ձևավորվում, անընդհատ հոտոտում նրա որովայնն ու նույնիսկ «գգվում» դրան:
Նշվում է, որ ուշագրավ տեսանյութը համացանցում դիտել են տասնյակ հազարավոր մարդիկ: