Ճապոնիայի վարչապետը մերժել է Թրամփի՝ ռուսական գազից հրաժարվելու առաջարկը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին հայտարարել է, որ ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծման արգելքը դժվարություններ կստեղծի երկրի համար, հաղորդում է Reuters-ը:
Ճապոնական կողմը ընդգծել է, որ Ռուսաստանից մատակարարումները կազմում են հեղուկացված բնական գազի ներմուծման ընդհանուր ծավալի մոտ 9%-ը:
Տակաիչին նշել է, որ այս գնումներից հրաժարվելը կվնասի Ճապոնիայի էներգետիկ անվտանգությունը և կհանգեցնի էլեկտրաէներգիայի գների բարձրացման։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը հոկտեմբերի 27-ին այցելել է Ճապոնիա, որտեղ հանդիպել է Ճապոնիայի կայսեր և վարչապետի հետ: