Օրական հարաբերություն էի ունենում ամենաքիչը 5-10 թուրքի հետ...
«Իրավունքի» զրուցակիցն է սեռական շահագործման ենթարկված՝ թրաֆիքինգի հերթական զոհ, այժմ նաեւ դատարանի վճռով տուժող ճանաչված 40-ամյա Անահիտը (անունը փոխված է): Նա եւս թրաֆիքինգի է ենթարկվել Թուրքիայում, բայց ի տարբերություն այդ վիճակում հայտնված այլ կանանց, Անահիտն այդպես էլ չկարողացավ կրկին ինտեգրվել հասարակությանը: «Թուրքիա գնացած-եկած» եւ նման պիտակները, չնայած անցել է բավական ժամանակ, բայց դեռ հետապնդում են նրան:
«Դարձել էի շնչող իր»
Մեծ դժվարությամբ մեզ հաջողվեց Անահիտին համոզել՝ պատմել իր հետ կատարվածը: