Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026
Politics

«Նրան մնում է ընդամենն ուժի կիրառմամբ եկեղեցականներին պարտադրել գնալ զիջումների, որ զավթի Սուրբ Էջմիածինը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ առավոտյան լրահոսի գլխավոր թեման դարձան Արագածոտնի թեմի հոգևոր հայրերի ձերբակալության մասին լուրերը։ Զարգացումները ցույց կտան՝ կրկին կունենա՞նք կալանավորված հոգևոր հայրեր, թե՞ ամեն ինչ կավարտվի ողջախոհության սահմաններում։ Ընթերցողը թերևս լավ է հիշում այս ամենին նախորդող իրադարձությունները՝ գրոհ Հայ առաքելական եկեղեցու վրա, Միքայել և Բագրատ սրբազանների կալանավորումներ, Սամվել Կարապետյանի կալանավորում՝ Եկեղեցուն սատարելու համար։ Էլ չենք խոսում այն զազրելի բառապաշարի մասին, որն ամենօրյա ռեժիմով կիրառվեց հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ՝ իշխող ուժի և նրա առաջնորդի կողմից։ Օր օրի մարդիկ սպասում էին, որ Նիկոլ Փաշինյանն ինքն անձամբ պետք է գրոհի Մայր Աթոռը, սակայն դա տեղի չէր ունենում։ Եվ, ահա, ականատես ենք լինում հոգևորականների հանդեպ հերթական հետապնդումներին։ Փաշինյանը փորձում է այս ճանապարհո՞վ Եկեցեցու դեմ դուրս գալ։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանը հաստատում է այս տեսակետը։ «Նիկոլ Փաշինյանը տեսավ, որ ժողովուրդն իրեն չի հավատում։ Դա՝ մեկ։ Երկրորդ՝ ժողովուրդը դուրս չի գալ իս Եկեղեցու դեմ։ Նա ո՞ւմ փորձեց Եկեղեցու դեմ հանել. կարգալույծ եղած մի քանի՝ խուլիգանական անցյալ ունեցող նախկին հոգևորականների, ինչպես նաև այս երեք տերտերներին, որոնք հիմնականում Արագածոտնի մարզից են։ Նրանք հուդաներ են, Հայ առաքելական սուրբ եկե ղ ե ցու թշնա մ ի ն ե ր ։ Նրանց է փորձում օգտագործել Եկեղեցու դեմ։ Բոլորս տեսանք, որ Փաշինյանին չհաջողվեց ժողովրդին «հավաքել»։ Այդ «հավաքել» ասվածն է նաև շատ ծիծաղելի, որովհետև Սուրբ Էջմիածնում եղած ամեն ոք գի տի, որ Էջմ ի ա ծ ն ի հրապարակը փոքր է, և նա այդ հրապարակում հավաքած մարդկանց ինչոր զանգվածով պետք է կարգալույծ աներ կամ հեռացնե՞ր Կաթողիկոսին։ Կարծում եմ, որ հանրության համար բավականին մեծ ազդակ էին, այդ թվում՝ նաև իմ կողմից արված բացահայտումները, որ Նիկոլն իրականում Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ չէ, այլ դասական աղանդավոր է։ Բազմաթիվ ապացույցներ կան դրա վերաբերյալ, որոնց մասին շատ ենք բարձրաձայնել։ Օրինակ՝ իշխանության գալուց հետո մի քանի անգամ նա իր էջում տեղադրել է «Կյանքի խոսք» աղանդի հովվի քարոզները, անցյալ տարի ՄԱԿ-ի ամբիոնից Սուրբ Գրքից մեջբերումներ էր անում, որոնք չեն համապատասխանում Հայ առաքելական սուրբ եկեղեցու Սուրբ Գրքի թարգմանությանը, դպրոցական առարկայացանկից հանեց «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, իր այս քայլը փորձեց քողարկել՝ իբր թե այն միացնում են «Հայոց պատմություն» առարկային, ինչն իրականում այդպես չէ, էլ չեմ խոսում այն մասին, որ իր երեխաները «Կյանքի խոսք» աղանդի ներկայացուցիչների հետ ամեն տեղ երևում են և այլն։ Այս ամենը շատ մեծ ազդեցություն ունեցավ ժողովրդի վրա, որ մարդիկ հասկանային՝ սաղմոսներ, սաղմոսներից մեջբերումներ անող և Աստվածաշունչը ցիտող Նիկոլն իրականում Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ չէ։ Իր այս հակաեկեղեցական արշավի հիմքում ոչ միայն դրսից եկած պատվերներն են, այլ նաև իր սեփական շահը։ Ժողովրդի համար արդեն բացարձակ նորություն չէ, որ Նիկոլ ը Եկեղեցու դեմ ակտիվանում է իրեն Կովկասի մահմեդականների առաջնորդ հռչակած Ալաշուքյուր Փաշազադեի՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ ասված զառանցանքներից հետո։ Հոկտեմբերի 13-ին նույն Փաշազադեն կրկին մեր Եկեղեցու վերաբերյալ վարկաբեկիչ հայտարարություններ արեց, և օրեր անց ունենք այս պատկերը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համբարյանը: Հիշեցնենք, որ Փաշազադեն ՄԱԿ - ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե մինչ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունները քայլեր են ձեռնարկում խաղաղության ուղղությամբ, Հայ եկեղեցին կոչ է անում ռևանշիզմի և նոր բախման։

Համբարյանը խորհուրդ է տալիս նման օրերին թեկուզ մի պահ հետևել ադրբեջանական տելեգրամյան ալիքներին։ «Բոլորը ցնծում են, ուրախության մեջ են։ Սա մեր ժողովրդի խայտառակությունն է։ Նիկոլ Փաշինյանին մնում է ընդամենն ուժի կիրառմամբ եկեղեցականներին պարտադրել գնալ զիջումների, որ նա զավթի Սուրբ Էջմիածինը և ի ր գրպանային ինչ-որ մի հոգևորականի բերի, կարգի Կաթողիկոսի տեղապահ, հետագայում էլ բողոքական ավանդույթներին բնորոշ ձևով նաև Կաթողիկոս ընտրել տա, որը լինելու է Նիկոլին կից կամ Նիկոլին ծառայող Կաթողիկոս»,- նշում է մեր զրուցակիցը։

Բայց հոգևոր համայնքում ճեղքեր առաջացնելը, հոգևորականներին լռեցնելը, կարծես թե, այնքան հեշտ գործ չէ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի համար։ Ո՛չ կալանավորված արքեպիսկոպոսներին, ո՛չ էլ հոգևոր դասի մյուս ներկայացուցիչներին և, առավել ևս, Կաթողիկոսին այս քայլերը վախ չեն ներշնչում։ Ոչ մեկ անգամ են նրանք բարձրաձայնել, որ մեր երկրի հետ տեղի ունեցող ողբերգությունն առ ոչինչ է նրանց ձերբակալման կամ բանտարկման հնարավորության հետ։ Ո՞րն է իշխանությունների խաղաքարտը Եկեղեցու դեմ պայքարում։ «Տեսեք, նույնիսկ տեր Արամի նման դավաճան «հուդան», այսպես ասած, մեծ ձնագնդի էֆեկտ չտվեց։ Հոգևոր դասի ընդամենը երեք ներկայացուցիչ խոսեց ընդդեմ Եկեղեցու։ Համոզված եմ՝ նրանց ամբողջ հույսը եղել է այն, որ տեր Արամը պետք է ձնագնդի էֆեկտ տա։ Իսկ այդ երեք հոգին ընդամ ենը մեկ կաթիլ են ծովի մեջ ։ Ասեմ նաև, որ այս ամենն ավելի վատ արձագանք ունեցավ հանրության շրջանում։ Հիմա խնդիրը հետևյալն է, որ Նիկոլ ի մ ի ակ հույսն իրեն ծա ռ ա յող իրա վ ա պահ համակարգի միջոցով հոգևորականների «գլխին սարքելն» է, նրանց բոլորին մասսայաբար բանտարկելը, և այդ բան տար կություն ն ե րի միջոցով , օրինակ՝ փորձել հոգևորականներից մեկին «կոտրել», ինչ-որ ցուցմունքներ ստա նալ Կաթողիկոսի կամ թե մ ի առաջ նորդ ն ե րի դեմ, նրա գլխա վ ո ր նպատակը սա է։ Նա ուրիշ ճար և ձև չունի։ Այդ տեսակ «վայրագությունները» հիմնականում իրականացվում են Քննչական կոմիտեի և ԱԱԾ-ի միջոցով։ Միայն մեկ բան կասեմ։ Նրանք զբաղված են սրբապղծությամբ՝ բառի բուն իմաս տով։ Որ քան հաս կ ա ն ո ւ մ ե ն ք լրատվամիջոցների հրապարակումներից, այս ամենի հեղինակը տեր Արամն է, նա հայտարարություններ էր արել Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ։ Նաև բողոք է ներկայացրել Դանիել Իոաննիսյանը։ Բացարձակ զարմանալ ի չէ, որ հենց այս մասսան է Եկեղեցու դեմ պայքարում։ Պատկերացնո՞ւմ եք նաև, թե ինչ օպերատիվ է աշխատում Նիկոլի մենթապետությունը, Նիկոլի, այսպես կոչված, իրավապահ համակարգը»,-հավելում է քաղաքագետը։

Այս բոլոր իրադարձությունները մեր երկրում տեղի են ունենում ինչ-որ առումով նախընտրական շրջանում։ Արդյո՞ք այս քայլով ևս Նիկոլ Փաշինյանը գնում է արտահերթ կամ հերթական ընտրությունների։ «Իհարկե, ընտրությունների է պատրաստվում։ Նա փորձում է նաև վախի մթնոլորտ ստեղծել Էջմիածնում, որտեղ նոյեմբերի վերջին սպասվում են ՏԻՄ ընտրություններ, նրա թեկնածուի հաղթանակը շատ խնդրահարույց է։ Սկսենք նրանից, որ նրա թեկնածուն է ընդհանուր առմամբ խնդրահարույց։ Նա ուրացավ իր հոր թողած ժառանգությունը, իր հոր անունով կոչված քաղաքը, ազատագրված Արցախի Մեխակավանն ուրացավ։ Այս մանկուրտների իշխանության գործունեությունը հակահայկական է։ Միայն նայեք և կտեսնեք՝ Նիկոլ ին սպասարկող լրատվամիջոցները և ադրբեջանական լրատվամիջոցները նույն բառամթերքն են կիրառում Կաթողիկոսի և Սուրբ Էջմիածնի, ինչպես նաև մեր քահանաների դեմ, բացարձակ ոչ մի տարբերություն չկա»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում