Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԲանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր Կամենդատյան Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ
Քաղաքականություն

Այս ողջ մղձավանջի համար չէր «մանդատ» տրվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն այս էլ որերորդ անգամ հայտարարում է, թե 2026-ին ժողովուրդը երկարեցնելու է ՔՊ-ի մանդատը, քանի որ «խաղաղության օրակարգի հեղինակը ժողովուրդն է»: Հա, ու միայն Փաշինյանը չի նման հայտարարություն անում, ՔՊ-ի քարոզիչների «երգչախումբը», բնականաբար, իր կուսառաջնորդի «ասեղը» բռնած, նույն թելն է «թելում» առ այն, թե իրենք հաջորդ ընտրություններում արդեն հաղթել են, արդեն վերընտրվել են, ու, առհասարակ, ոչ մեկը հանկարծ «չշշկռի»: Լսեք, իսկ միգուցե ընդհանրապես ընտրություններ չանե՞նք: Ի՜նչ մի թիթիզություն է դա, ի լրումն՝ բյուջետային միջոցների անիմաստ ծախս, եթե այս գլխից մրճակիր Փաշինյանը բոլորի փոխարեն որոշել է, որ ինքն ինչ անում կամ չի անում, հենց դա է «ժողովրդի ուզածը»:

Լավ, այս անխուսափելի սարկազմից սահուն անցնենք փաշինյանական վերոմեջբերյալ մոտեցման վերաբերյալ կոնկրետ դիտարկումներին: Ինչի՞ մասին են վկայում Փաշինյանի ու նրա կուսակիցների կողմից հրապարակայնորեն ընդգծվող պնդումները, թե 2026-ին «ժողովուրդը երկարեցնելու է ՔՊ-ի մանդատը»: Իսկ վկայում են դրանք հայտարարության հեղինակին համակած խորին անվստահության և իշխանությունը կորցնելու հողի վրա ունեցած սաստիկ վախերի մասին: Իրապես ինքնավստահ ղեկավարն ու քաղաքական ուժը առիթ-անառիթ, անդադար նման հայտարարություններ անելու անհրաժեշտություն չունի:

Բայց հոգեբանությունը՝ դեռ մի կողմ:

Շատ ավելի հետաքրքիր է Փաշինյանի կիրառած երկպարույր մանիպուլ յացիան: Նախ՝ նա այնպես է կառուցում իր հայտարարությունը, որ պատասխանատվությունը գցի իր վրայից ու ամեն ինչ բարդի ժողովրդի վրա, իր իսկ բառամթերքով՝ հետևանքներն ու դրանց համար պատասխանատվությունը գցի ժողովրդի «գրպանը»: Եթե ինչ-որ բան կամ ամեն ինչ այնպես չլինի, ինչպես ինքը ներկայացնում է, ապա կելնի ու կասի, թե «դուք այդպես ցանկացաք, դա ձեր ուզածն էր...»: Այս 7-8 տարվա մեջ քանի անգամ է այդ մանիպուլ յատիվ հնարքը կիրառել: Չէ, բայց պետք է այդ առումով արժանին մատուցել Փաշինյանին: Տեսեք, նա ոչ միայն չեղած տեղը «խաղաղություն» է ծախում ժողովրդի վրա, այլև դա անում է այնպիսի տոնայնությամբ ու արտահայտություններով, որ այդ ամենը, իբր, ժողովրդի ուզածն է:

Երկրորդը. Փաշինյանի նման հայտարարությունը բացեիբաց վկայում է այն մասին, որ նա արդեն իր մեջ վերջնականորեն որոշել է, որ համատարած ու ամենավայրագ եղանակներով բռնանալու է ժողովրդի կամքի արտահայտության վրա, գերադրական աստիճանի չարաշահելու է վարչական ռեսուրսները, ռեպրեսիվ մարմինների միջոցով համատարած հետապնդելու է հասարակությանը և ընդդիմադիր ուժերին: Մի խոսքով՝ բռնատիրական ամբողջ գործիքակազմով ու իր ամեն բջիջով մինչև վերջ կառչած է մնալու իշխանությունից, այն ոչ մի պարագայում հոժար կամքով չի թողնելու:

Նրա այդ մոտիվացիայի շարժառիթներն արդեն շատերի համար են պարզ տեսանելի...

Եթե նպատակը կեղծիքները չլինեին, կարող էր ասել, օրինակ՝ «մենք շատ ենք ցանկանում, որ ժողովուրդը երկարեցնի մեր մանդատը», այլ ոչ թե՝ առարկություն չհանդուրժող տոնով կպնդեր, թե ժողովուրդը երկարեցնելու է:

Լավ, իսկ այդ ո՞նց են որոշել, թե ժողովուրդը դա է ուզում, կամ ժողովուրդը երկարեցնելու է «մանդատը»: Եթե Փաշինյանն առաջնորդվում է 2021 թվականով, ապա 2021-ին ժողովուրդը դրա համար չի ձայն (մանդատ) տվել: Եթե անգամ ինքներս մեզ վերջացած միամիտի տեղ դնելով՝ մի պահ մոռանանք 2021-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի չարաշահումը, այլևայլ կեղծիքներն ու հալած յուղի տեղ ընդունենք, որ այն ժամանակ Փաշինյանն ու ՔՊ-ն անարատ մանդատ են ստացել, էլի հարցեր շատ կմնան: Նախ՝ նման դեպքերում բացարձակապես սխալ է «ժողովուրդ» եզրույթի գործածությունը, որովհետև քվեարկությանը մասնակցել է ընտրողների կեսից քիչ ավելին, ապա ՔՊ-ի օգտին էլ պաշտոնապես հայտարարվել է այդ «կեսից քիչ ավելիի»... կեսից քիչ ավելին: Պարզ ասած՝ մանդատ տվողները (պաշտոնապես) եղել են ժողովրդի կեսի կեսը, դա՝ լավագույն դեպքում: Իսկ հիմա հաստատ այդ կեսի կեսի կեսն էլ չի մնացել, որ պատրաստ կլինի քվե տալ Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին:

Բայց ամենից կարևորը. 2021 թվականին «ժողովուրդը» ինչի՞ համար է մանդատ տվել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին: Եթե հակիրճ, ապա քվեարկողները (քանի տոկոսն էլ լինեն) 2021-ից (իրականում՝ 2020-ից) բացահայտ շարունակվող այս մղձավանջի համար չեն քվե տվել: Մի՞թե նրա համար է մանդատ տրվել, որ Փաշինյանն ու ՔՊ-ն ուրանան Արցախը, ապա շրջափակման մատնեն Արցախը, ապա դառնան Արցախի տոտալ հայաթափման համահեղինակը: Մի՞թե 150 հազար մեր հայրենակիցներին բռնագաղթի ենթարկելու, գաղթականացնելու համար էին մարդիկ Փաշինյանին ձայն տվել: Ո՛չ, երիցս՝ ո՛չ: Մի՞թե քպականների՝ անձնական հարստացման ու բյուջետային միջոցները մսխելու համար էին քվե տվել: Ո՛չ: Մի՞թե աղքատության խորացման համար էին քվե տվել: Ո՛չ:

Ավելին, 2021-ին էլ էին Փաշինյանին... խաղաղության համար քվե տվել: Այո: Բայց մե՞ջն ինչ. 2021-24 թվականների միջակայքում Փաշինյանն ու իր ՔՊ-ն քանի՞ ռազմական բախում, «մինի-պատերազմ» ու քանի՜ հարյուր նոր զոհեր ու վիրավորներ, տարածքային նոր կորուստներ, թշնամական հարձակումների նոր վտանգներ բերեցին ժողովրդի ու երկրի գլխին: Եվ ո՞վ կարող է վստահ լինել, որ Արցախն ուրացողը այլ տարածքներ էլ չի ուրանա... Դրա՞ համար է պետք «մանդատի երկարեցումը»:

Է՛լ ավելին, Փաշինյանի նախընտրական ծրագրում, ինչպեսև՝ կառավարության գործունեության ծրագրում (նորմատիվ ակտ է՝ կառավարության որոշմամբ հաստատված) հստակ ընդգծված էր Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման դրույթը, Արցախի անվտանգության երաշխավորը լինելու պարտավորությունը, որոնք ուղղակիորեն չեն կատարվել Փաշինյանի ու իր կառավարության կողմից:

Ու հիմա, իր իսկ խոստումները դրժած, իր իսկ կառավարության ծրագիրը «գետնի վրա» ոչնչացրած, այդ ամենի համար ոչ մի միլիմետր պատասխանատվություն չկրած, շարունակաբար հրապարակավ կեղծող, մանիպուլացնող (մնացածը չասենք) Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե... ժողովուրդն իր մանդատը երկարեցնելու է:

Ի դեպ, ԵԽԽՎ-ում նախօրեին ունեցած ելույթում էլ Փաշինյանը հայտարարեց, թե «..մի շարք համայնքներում հաղթել են ընդդիմադիր կուսակցություններ, ինչն, ըստ էության, անհնար էր 2018 թվականի հեղափոխությունից առաջ: Հայաստանի քաղաքական կյանքից վերացել է հետընտրական պրոցես հասկացությունը...»:

Սա մի առանձին «կինո» է, իհարկե: Բայց Փաշինյանը լռել է այն մասին (ինչպիսի՜ համեստություն), որ իսկական հետընտրական «պրոցեսները» հենց իր պաշտոնավարման շրջանում են լինում, հենց իր իշխանավարման շրջանում են «մի շարք համայնքներում հաղթած ընդդիմադիրները» ընտրություններից անմիջապես հետո ենթարկվել այլազան հալածանքների՝ բռնաճնշումների, շանտաժի, կալանավորվել են, նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, որոշ դեպքերում անտեսվել է ընտրողների քվեն, որոշ դեպքերում՝ նոր ընտրություններ են նշանակվել:

Սա՛ է փաշինյանական «եվրո-ժողովրդավարության» բնութագիրը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում