Մոտ տասը միլիոն դրամը «պարտքով» է տվել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հունիսին ԴԱՀԿ ապահովող ծառայության տնտեսական բաժնի պետի պաշտոնում նշանակված Արթուր Սաֆարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Սաֆարյանը հայտարարագրել է մեկ բնակարան և «MERCEDES–BENZ ML 430 V8» մակնիշի ավտոմեքենա: Նա ունեցել է նաև հանձնած փոխառություններ, որոնք կազմել են 2 հազար ամերիկյան դոլար ու 8 միլիոն 476 հազար դրամ:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 15 միլիոն դրամ, 9 հազար ամերիկյան դոլար ու 7 հազար եվրո: Տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում՝ հունվար–հունիս ամսիներին էլ ունեցել է 2 միլիոն 549 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում