Խորհրդատուն չորս անշարժ գույք ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության իրավաբանական բաժնի գլխավոր խորհրդատուի պաշտոնում նշանակված Արմեն Արսենյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Արսենյանի սեփականությունն են համարվում բնակարանն ու երեք հողամասերը: Իսկ շարժական գույքից նախընտրում է «BMW 525» մակնիշի ավտոմեքենա, որն էլ հենց իրեն է պատկանում:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են միայն 5 միլիոն դրամ, իսկ հունվարից մինչև հունիս ամիսներին ստացված եկամուտներն էլ կազմել են 2 միլիոն 561 հազար դրամ և գոյացել աշխատավարձից:
Հավելենք, որ մինչ Արսենյանի նշանակումը, այս պաշտոնը զբաղեցնում էր արդարադատության լեյտենանտ Աշոտ Տեր–Գրիգորյանը, ով հիմա զբաղեցնում է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնականի պաշտոնը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում