ԴԱՀԿ աշխատակցի բազմաբնակարան շենքերը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հունիսին ԴԱՀԿ ապահովող ծառայության ֆինանսական բաժնի պետի տեղակալի պաշտոնում նշանակված Տաթևիկ Լևոնյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Նա հայտարարագրել է երկու անշարժ գույք, երկուսն էլ՝ բազմաբնակարան բնակելի շենք: Հայտարարագրից նաև տեղեկանում ենք, որ նրան է պատկանում նաև «MITSUBISHI PAJERO IO 1.8» մակնիշի ավտոմեքենան:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 8 միլիոն 300 հազար դրամ, 19 հազար 800 ԱՄՆ դոլար և 2 հազար եվրո: Տարեսկզբից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում՝ հունվարից–հունիս ընկած ամիսների ընթացքում, ունեցել է 1 միլիոն 871 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում