«Պարտքով» տրված վեց միլիոն դրամ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ ԿԱ ՊԵԿ Նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Գոգավան–Պրիվոլնոյե բաժանմունքի 3–րդ հերթափոխի պետ Մայիս Հովհաննիսյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագրում, գրառել է փոխառություններ ունենալու մասին:
Ինչպես շատուշատ պետական պաշտոններ զբաղեցրած մեր պետական այրերը՝ Հովհաննիսյանը նույնպես գումար վաստակելու մի տարբերակն էլ համարել է պարտքով տրված գումարից տոկոսներ վաստակելու ճանապարհը: Նրա փոխառությունները կազմել են 6 միլիոն դրամ:
Որպես անշարժ գույք է հայտարարագրել բնակարան, իսկ որպես շարժական՝ «RENAULT MEGANE 1.6I» մակնիշի ավտոմեքենան: Դրամական միջոցներ նա չի հայտարարագրել, իսկ եկամուտները կազմել են 2 միլիոն 157 հազար դրամ և ստացվել աշխատավարձից:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում