Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Աշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԴավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրամիջոցի 51 փաթեթ է հայտնաբերվելՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովԵս թուրքագետ եմ, եղել եմ Թուրքիայում` իմ սեփական ֆինանսական միջոցներով, հինգ օրով, և գիտե՞ք` նպատակս որն էր. Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջը. Արեգա ՀովսեփյանՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումՊետական մրցույթների մասնակիցների առջև դրվում են անհամաչափ ու ոչ մրցակցային պահանջներ. Լիանա ՄանուկյանԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումՀայաստանը գնում է էներգետիկ կախվածության․ Ալիևը արդեն որոշում է մեր ատոմակայանի ապագան. Էդմոն ՄարուքյանԴուք ինչպե՞ս եք որոշելու՝ սփյուռքի ո՞ր կառույցն է պետականամետ, որն իշխանամե՞տ է. Լենա ՄաթևոսյանՌուբեն Վարդանյանի մոտ նախկինում աշխատած Խանդանյանը հրաժարվեց պատասխանել նրա մասին Ավետիսյանի հարցինԽաղաղության համաձայնագիրը պետք է ունենա միջազգային երաշխավորում․ Անդրանիկ Գևորգյանը՝ ԽանդանյանինԴուք աշխատել եք Ռուբեն Վարդանյանի կազմակերպությունում. Շիրազ Մանուկյանը՝ ԽանդանյանինԱյսօր հայ տնտեսվարողները կանգնած են լուրջ խնդրի առաջ. Մարիաննա Ղահրամանյանը՝ ԽանդանյանինԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՀայաստանում աղքատ չեն համարվում 54 000 դրամ ունեցողները. դարձրե՛ք 27000, թվերը կլավանան. ՖարմանյանՖինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBankԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշըՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորություններըՍո՜ւս նստեք տեղներդ, միլիոններ եք ծախսում․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ինՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներՏենդերների բողոքարկման 20 000-անոց տուրքը դարձավ 10 միլիոն. էլ կբողոքարկե՞ն. Հասմիկ ԵնգոյանՄամիկոն Ասլանյանի կոշտ ելույթն ԱԺ ամբիոնիցԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՅուրաքանչյուր հայ պետք է մտածի իր հայրենիքի մասին․ Ավետիք ՉալաբյանԵրբ խոշոր արդյունաբերությունը դառնում է տարածաշրջանի զարգացման շարժիչ․ ԶՊՄԿ-ի օրինակը Մեր ավագ սերունդն իր վաստակած հանգիստը պետք է ապրի արժանապատիվ. Հրայր ԿամենդատյանՊետք է համախմբվենք և միասնական ճակատով պայքարենք բոլոր քաղբանտարկյալների համար. Ժաննա ԱլեքսանյանՄենք պետք է ամեն գնով պայքարենք մեր բոլոր քաղբանտարկյալների ազատության համար. Արմեն ՄանվելյանԽոսքի ազատությունը մեր երկրում այսօր շղթայված է հենց իշխանությունների կողմից. Մենուա ՍողոմոնյանԱմփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները ՔՊ-ական պատգամավորը խոստովանեց՝ դեպի հայկական ապրանքների արտահանման խնդրի շուրջ Փաշինյանի խոսակցությունը ՌԴ հետ չի ստացվում. Ղահրամանյան Ես մտքով տեղափոխվեցի 2008 թվական, Ազատության հրապարակ, որտեղ լսվում էր հետևյալ բացականչությունը` Մանվե՜լ, Մանվե՜լ. Էդգար ՂազարյանUcom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլը2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Կոդեքս» փաստաբանական գրասենյակը դատարանում հաղթանակ է գրանցել․ պատասխանողից կբռնագանձվի 770 հազար դրամ. Սոսե ՉանդոյանTrina Solar-ը սահմանել է համաշխարհային ռեկորդ տանդեմային արևային վահանակի արդյունավետության համար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Պետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե ՍիմոնյանՃապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին ՊՍԺ-ն նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը Խոր Վիրապի ճանապարհին «Ford»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը և հայտնվել ձորակում․ կա 2 վիրավnր Ֆասթ Բանկի գործառնական արդյունավետության նոր մոտեցումները․ Ալիկ Ստեփանյան Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ը
uncategorized

Գոհար Իսկանդարյան. «Քրդական խնդրի կարգավորման հարցում Իրանի դերն ավելի մեծ էր». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը օրերս հայտարարել էր, թե գերտերությունների միջև սկսվում է պայքարը տարածաշրջանային լիդեր դառնալու, իսկ ապագայում նաև Մերձավոր Արևելքին «տիրելու» համար: Եվ Իրանը, ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ Կենտրոնական Ասիայում համարվելով տարածաշրջանային ուժային կենտրոն, մոտ ապագայում հնարավորություն կունենա վարելու հստակ արտահայտված քաղաքականություն:

Խոսելով վերջերս Իրանի և Թուրքիայի միջև կնքված համագործակցության պայմանագրի մասին Ռ. Սաֆրաստյանը նշել էր, որ այն տակտիկական բնույթի քայլ է, որը հակասում է երկու երկրների շահերին, իսկ ներկայի պայքարն իրականում տարածաշրջանային լիդեր դառնալուն է վերաբերում:

Հիշեցնենք նաև, որ օրերս Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ելույթ ունենալով երկրի խորհրդարանում հայտարարել էր, որ Իրանը հետ չի կանգնելու իր ծրագրերից, պատրաստվում է միջուկային զենք արտադրել, որն օգտագործելու է միմիայն սեփական երկրի անվտանգության ապահովման համար:

Իրանագետ Գոհար Իսկանդարյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով ներկայում Իրանի կողմից վարվող արտաքին քաղաքականությանն ասաց, որ իսկապես Իրանի և Թուրքիայի միջև այնպիսի խորքային խնդիրներ կան, որ երկու երկրների միջև կնքված համագործակցության պայմանգիրը չի կարող ռազմավարական դաշինք համարվել:

«Այո, այն տակտիկական քայլ է, որի նպատակն է այս պահին անհրաժեշտ քայլերը համաձայնեցնել: Ինչ վերաբերում է հրթիռաշինությանը, ապա պետք է փաստել, որ Իրանը երբեք հետքայլ չի անի, քանի որ հստակ տեսնում է, որ այն պայմանավորվածությունները, որոնք ժամանակին ձեռք էին բերվել, այսօր արդեն կասկածի տակ են դրվում Միացյալ Նահանգների կողմից: Այսինքն, նոր հետքայլ Իրանը միանշանակ չի անի, քանի որ ցանկացած երկիր իրավունք ունի սեփական ռազմական տեխնիկան արտադրել, ինչից և տվյալ պարագայում փորձում է օգտվել Իրանը: Հասկանալի է, որ այդ հայտարարությունը դուր չի գա Միացյալ Նահանգներին և այն փորձելու է էլ ավելի կոշտացնել հարաբերություններն Իրանի հետ, բայց պետք է նկատել նաև, որ եվրոպական երկրները չեն կիսում ԱՄՆ–ի որդեգրած այդ քաղաքականությունը, ինչը կարևոր է»,– ասաց Գ. Իսկանդարյանը:

Իրանագետի խոսքով, պաշտոնական Իրանը տեսնելով, որ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի կողմից ընդունված փաստաթուղթը կրկին վիճարկման առարկա է դարձել, չի գնա նոր զիջումների: Ինչ վերաբերում է հրթիռաշինությանը, ապա երկիրը լինելով գերտերություն, օգտվում է իր իրավունքներից: Իրանի կողմից ցուցաբերվող այս կոշտ դիրքորոշումը բնականաբար կավելացնի առանց այն էլ առկա լարվածությունը տարածաշրջանում, սակայն Իրանը հաշվի առնելով այս հանգամանքը, իրանագետի կարծիքով, կփորձի իր հարաբերությունները կարգավորել Եվրոպական երկրների հետ:

«Երբ դիտարկում ենք Իրանի կողմից վարվող արտաքին քաղաքականությունը, հանգում ենք այն եզրակացության, որ այսօր տարածաշրջանում մի շարք խնդիրներ լուծվում են միմիայն Իրանի անմիջական մասնակցությամբ: Այսինքն, այսօր Իրանը կարողանում է նպաստել տարածաշրջանային կայունության ապահովմանը: Այս առումով պետք չէ մոռանալ, որ օրինակ՝ Իրաքի քրդական խնդրի կարգավորման հարցում ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ Ռուսաստանը այնքան մեծ ազդեցություն չունեցան, որքան Իրանը»,– ասաց Գ. Իսկանդարյանը:

Մասնագետների դիտարկումները թույլ են տալիս եզրակացնել, որ առաջիկայում տարածաշրջանային լիդերի տիտղոսի համար պայքարում Իրանին կհաջողվի ոչ միայն կայունություն ապահովել տարածաշրջանում, այլ դառնալ Մերձավոր Արևելքի առաջատարը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում