«BMW» ու չորս անշարժ գույք. Հարկադիրի նորանշանակ աշխատակցի ունեցվածքը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության իրավաբանական բաժնի գլխավոր խորհրդատու Արմեն Արսենյանը, ով սեպտեմբերի 13–ին է նշանակվել այս պաշտոնում, վերջերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Արսենյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրան է պատկանում չորս անուն անշարժ գույք, որից երեքը հողամաս են, իսկ մեկը՝ բնակարան: Որպես շարժական գույք է հայտարարագրել «BMW 525» մակնիշի ավտոմեքենան:
Մեկ ամիս վաղեմության տվյալներով՝ Արսենյանն իր բանկային հաշիվներում ունեցել է 5 միլիոն դրամական միջոցներ, իսկ տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու՝ սեպտեմբերի 13–ն ընկած ժամանակահատվածում ստացված եկամուտները կազմել են 2 միլիոն 561 հազար դրամ ու գոյացել նախկին աշխատավարձից:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում