Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»
uncategorized

Վարդան Հարությունյան. «Դեռ չենք ազատվել խորհրդային բեռից». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հոկտեմբերի 30–ը ԽՍՀՄ քաղբանտարկյալի օրն էր: Ի ՞նչ հետևություններ արեց նորանկախ պետությունը, արժևորե՞ց, իմաստավորե՞ց, թե...

Իրավապաշտպան, հրապարակախոս, ԽՍՀՄ տարիների քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանը բազմակետերի իր պատասխանն ունի:

«Նորանկախ այս պետությունն ընդհանրապես չի էլ փորձում արժևորել խորհրդային անցյալը: Չի արժևորում նաև Հայաստանի կայացման համար մղված պայքարը, խորհրդային տարիների քաղբանտարկյալների գործն ու ընդհանրապես այլախոհությունը ԽՍՀՄ–ում: Այս իշխանություններին չի հետաքրքրում, չի հետաքրքրել և չի էլ հետաքրքրի նշվածը, որովհետև որպես կանոն իրենց հետաքրքրում են հենց իրենք: Նույնիսկ սեփական շրջապատն իրենց չի հետաքրքրում: Նրանք իրենց բարեկեցությամբ և իրենց իշխանության բարօրությամբ են զբաղված: Այս պարագայում ակնկալելը, թե կարող էին պատմությունն ուսումնասիրել, գնահատել կամ վերաարժևորել, միամիտ կլիներ»–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Վարդան Հարությունյանը:

Իրավապաշտպանի դիտարկմամբ` խորհրդային անցյալի էջը դեռ պետք է ուսումնասիրվի:

«Ես տարբեր առիթներով ասել եմ, որ մեր քաղաքացին շատ լավ գիտի թե՛ միջնադարյան և թե՛ հին աշխարհի պատմությունը: Բայց մարդիկ շատ վատ գիտեն խորհրդային ժամանակների պատմությունը: Այդ պատմությունը դեռ պետք է ուսումնասիրվի, վերաարժևորվի: Այդ ժամանակների հերոսներն ու հակահերոսները դեռ պետք է վերագնահատվեն` ամեն ինչ առջևում է: Ուղղակի այսօր ժամանակը չէ: Կամ էլ պարզապես երկրում ստեղծվել է մի իրավիճակ, որը հնարավորություն չի տալիս զբաղվելու այդ հետաքրքիր գործով»,–նկատեց Վարդան Հարությունյանը:

Վերջինս ընդգծեց` մի կարևոր հանգամանք էլ կա:

«Ամենագլխավոր հանգամանքն այն է, որ խորհրդային իրականությունը անցել է պատմության գիրկը, չկա Խորհրդային Միությունը, բայց խորհրդային մտածողությունն ու մտածելակերպը շարունակում է սողոսկել մեր իրականություն և շարունակում է ապրել այդ իրականության մեջ: Այսօրվա իշխանավարման մեթոդները, քաղաքական դաշտում առկա փոխհարաբերությունները շատ են հիշեցնում խորհրդային շրջանն ու այդ շրջանի հարաբերություններն ու մտածողությունը: Մենք դեռ չենք կարողացել ազատվել խորհրդային բեռից: 21–րդ դարի այս օրերում մենք մեր ուսերին կրում ենք այդ բեռը: Այդ հանգամանքն այն կարևոր պատճառներից մեկն է, որ չենք կարողանում մեծ քայլեր անել դեպի ապագա»,– եզրափակեց Վարդան Հարությունյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում