Աշխարհի ամենագեղեցիկ մերկապարուհին
«Ուկրաինայում ես շատերի համար շատ պահպանողական եմ, քանի որ ես ունեմ իմ սկզբունքները, որոնցով ես առաջնորդվում եմ արդեն 11 տարի, կան սահմանափակումներ ու կան բաներ, որոնք ես ինձ թույլ չեմ տա անել»,-ասում է ուկրաինահայ 27-ամյա մերկապարուհի Վարդանուշ Մարտիրոսյանը՝ Վարդան։
Ամենագեղեցիկ մերկապարուհիներից մեկն այսօր հանդիպեց հայ լրագրողներին։
Նրա հայրը հայ է, մայրը՝ ուկրաինուհի, ունի 3 քույր, որոնք ապրում են Հայաստանում, սակայն ինքը 22 տարի առաջ է եղել այստեղ:
11 տարի զբաղվելով մերկապարով` նա սկզբունքորեն դեմ է, այսպես կոչված, պրիվատ, պարերին. «Կարծում եմ, որ արվեստն այստեղ ավարտվում է ու սկսվում փող աշխատելը: Դրա համար ես միշտ այդ առաջարկությունները մերժել եմ, եթե չմերժեի, ապա հիմա կլինեի շատ հարուստ կին»: